Ռոնալդու. Բենիտեսի հետ շատ ժամանակ ենք կորցրել
СПОРТ«El Confidencial»-ը հաղորդում է, որ «Ռեալի» ղեկավարության՝ Ռաֆայել Բենիտեսին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու որոշումից ուրախացած ֆուտբոլիստների թվում է Կրիշտիանու Ռոնալդուն:
Աղբյուրի ունեցած տեղեկատվության համաձայն՝ իմանալով Բենիտեսի հեռացման մասին՝ Ռոնալդուն ասել է. «Նրա հետ մենք շատ ժամանակ ենք կորցրել»:
Հիշեցնենք, որ իսպանական լրատվամիջոցները բազմիցս գրել են Կրիշտիանու Ռոնալդուի և Ռաֆայել Բենիտեսի լարված հարաբերությունների մասին, սակայն մարզիչը հերքել է այդ լուրերը:
Հունվարի 4-ին «Ռեալի» ղեկավարությունն աշխատանքից ազատեց Ռաֆայել Բենիտեսին: Նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակվեց Զինեդին Զիդանը: Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 37 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



