Կուսակցությունների ֆինանսական աղբյուրները՝ խոշորացույցի տակ․ «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում իշխանությունները նոր ոգևորությամբ ու «էնտուզիազմով» են տեղեկատվական դաշտ բերելու ապօրինի գույքի բռնագանձման թեման։ Հանրային տրամադրությունների վրա ազդեցության տեսանկյունից բավական «շահեկան» այս թեման «գովազդելու» առաջադրանքը դրված է իշխանություններին ծառայող, արևմուտքից սնվող սատելիտների վրա, իսկ համապատասխան մարմինները կփորձեն նորանոր «նյութեր» տալ դրա համար:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, որպեսզի պատկերն ավելի համոզիչ, ավելի փիառային տեսք ստանա, օրերս նոր ցուցում է իջեցվել, ի մասնավորի՝ հանձնարարվել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՀՀ-ում գործող կուսակցությունների ֆինանսական աղբյուրների ուսումնասիրությանը։
Նույն աղբյուրները փոխանցում են, որ համապատասխան կառույցում առանձին խումբ է ստեղծված, որի բուն պարտականությունը կուսակցությունների ֆինանսական հոսքերի ուսումնասիրությունն է։ Ի դեպ, մենք տեղեկություն ունենք, որ առավել մեծ ուշադրության են արժանանալու արտերկրից եկող դրամական միջոցները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում