Ереван, 03.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Այս իշխանությունն ազգային արմատներից հեռացած, մարգինալացված, հայկականության հետ կապ չունեցող մի բան է»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանական կողմը, ըստ ամենայնի՝ փոխադարձ համաձայնությամբ, շարունակում է իր ագրեսիան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ։ Նկատի ունեմ ՀՀ գործող իշխանության հետ փոխադարձ համաձայնությունը, որովհետև, երբ ահռելի թվով փաստերը դնում ենք մեկ տրամաբանական շղթայի մեջ, ապա որևէ այլ եզրահանգման տեղ չի մնում։ Անդրադառնալով ադրբեջանական առաջխաղացումներին, լարվածության մեծացմանն ուղղված քայլերին տարբեր ուղղություններով՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալ յանը։

«Առանց ՀՀ իշխանության ղեկին գտնվող այս մարգինալացված թրքահաճոների զանգվածի համաձայնության՝ ադրբեջանական կողմը չէր կարող գալ ու անարգել տեղակայվել մեր սահմանների՝ իրեն ձեռնտու մատույցներում։ Առհասարակ, երբ գործ ունենք պետական սահմանի ճշգրտման գործընթացի հետ, ապա միջազգային փորձը, ինչպես նաև նորմալ տրամաբանությունը հուշում է, որ այն նախևառաջ պետք է սկսվի ինչ-որ աշխատասենյակներում՝ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը պետք է աշխատի քարտեզների վրա։ Հազար ու մի հանգամանք հաշվի առնելով՝ դելիմիտացիայի գործընթաց պետք է լինի, որից առաջ սահմանը նախ քարտեզի վրա պետք է գծվի։ Այդ բարդ ու երկար գործընթացն ավարտելուց հետո, երբ քարտեզի վրա հստակ գծագրվում է պետական սահմանը, նոր միայն երկու երկրի սահմանապահ ծառայությունները գալիս ու տեղակայվում են այն կետերում, որոնց շուրջ փոխադարձ, գուցեև բարդ կոմպրոմիսների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել»,-ասաց Դ. Ջամալյանը՝ նշելով, որ սահմանապահ ծառայություն իրականացվում է միայն այն դեպքում, երբ երկրների միջև կոնֆլիկտ չկա, ամեն ինչ անցյալում է։

«Իսկ ի՞նչ ենք տեսնում հիմա։ Պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը դեռևս չի մեկնարկել, բայց ադրբեջանական կողմը մեր տարածքում գալիս ու տեղակայվում է այնտեղ, որտեղ հարկ է համարում։ Ի՞նչ է սա, եթե ոչ հանցագործություն հայ ժողովրդի, սերունդների հանդեպ։ Ի՞նչ է սա, եթե ոչ հանցագործություն հայոց պետականության հանդեպ։ Ընդ որում՝ այս հարցադրումը 2020-ի նոյեմբերի 9-ից առ այսօր ակտուալ է, որովհետև ադրբեջանական կողմը չպետք է Շուռնուխի կեսն իր հայեցողությամբ վերցներ, չպետք է գար և օկուպացներ ԳորիսԿապան ճանապարհի 21 կմ-ը կամ հասներ Կապանի օդանավակայան, Կապան-Ճակատեն ճանապարհի ինչ-որ հատված վերահսկողության տակ առներ, Գեղարքունիքում ևս ահռելի առաջընթաց ունենար։

Ընդհանուր առմամբ, երբ դեռևս սահմանի ճշգրտումը չսկսված ամեն անգամ ադրբեջանական կողմին քո պետական սահմանից ներս գտնվող տարածքներ ես նվիրում, զիջում, դրան հարված, ագրեսիա, մարտական գործողություններ են հաջորդում, ու արդեն կռվով նոր տարածքների կորուստ, ահռելի զոհեր ենք ունենում։ Օրինակ՝ ինչո՞ւ Բերձորը հանձնեցին, եթե որևէ փաստաթղթում հայկական կողմը Բերձորը հանձնելու որևէ պարտավորություն չէր ստանձնել։ Անցած տարվա օգոստոսի վերջին Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը կապիտուլ յանտը Բերձորը հանձնեց, որին հաջորդեց հարվածը՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիան։ Տեղ գյուղի հատվածում հանձնեց տարածք, 2-3 օր անց ադրբեջանական կողմը կրակեց, երեկ էլ կրակել է Գեղարքունիքի հատվածում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ զուգահեռ ԶՈւ-ի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում։

«Բանակն իր լիարժեք մարտական հնարավորությունները դեռ չի վերականգնել, ինչն, ի դեպ, արհեստական գործընթաց է։ Չի վերականգնվել, որովհետև բարձրագույն քաղաքական ղեկավարության անգործության արդյունքում մենք չենք ստացել բավարար ծավալի սպառազինություն, ոչինչ չի արվում, որ զինծառայությունը լինի հրապուրիչ։ Օրինակ՝ ոստիկանությունն ուռճացնում են, բայց սպայական թափուր կադրերը համալրելու ուղղությամբ ոչինչ չի արվում։ Մեծ հաշվով՝ գործող իշխանության պլաններում բանակն ուժեղացնելու մտադրություն չկա։ Կարևոր հարցերից է նաև այն, թե ինչու մեր փառավոր մարտական անցյալ ունեցող երկու գեներալները՝ Գրիգորի Խաչատուրովը և Միքայել Արզումանյանը, պետք է մնան կալանքի տակ այն դեպքում, երբ ադրբեջանական ագրեսիան սարերի հետևում չէ, ինչի մասին հենց իշխանությունն է խոստովանում։

Եթե իշխանությունը շահագրգռված է պետական սահմանները պաշտպանելու հարցում, առաջին հիմնական գործը երկու գեներալներին ոչ թե կալանավորելը, այլ ԶՈւ համակարգում կարևորագույն դիրք տալը պետք է լիներ։ Այս մարդկանց դիտավորյալ շինծու մեղադրանքներով կալանավորված են պահում, որովհետև նրանք ողնաշար ունեն, ուժեղ անհատականություններ են, կարող են պետական սահմանը պաշտպանելիս այնպիսի նախաձեռնողականություն ցուցաբերել, որ ադրբեջանական կողմը ոչ միայն հաջողություն չունենա, մի բան էլ լուրջ կորուստներ կրի։ Նմաններն այս կապիտուլ յանտ իշխանություններին պետք չեն»,-ընդգծեց ռազմական փորձագետը։

Դավիթ Ջամալյանի խոսքով, Արցախի պարագայում իրավիճակն այլ է։ «Արցախի և՛ տնտեսությունը, և՛ ուժային համակարգը վերականգնվում են։ Բայց, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի խունտան վաղուց Արցախից ձեռքերը լվացել է, և առայժմ ռուսական կողմը կտրուկ քայլերի դիմել չի կարող, փորձում են ինչ-որ հարցեր լուծել։ Արցախի առումով, անկեղծ ասած, հանգիստ եմ, որովհետև այնտեղ հայ-ռուսական համատեղ ռեսուրսով առաջիկայում շատ ու շատ հարցեր են լուծվելու, այնտեղ գործ է արվում։ Այո, չեն կարող չհարաբերվել ՀՀ իշխանության հետ, բայց իրենք համեմատաբար ինքնուրույն են, ու այնտեղ առողջ գործընթացներ են։ Մինչդեռ ՀՀ-ում կապիտուլ յացիայի գործընթացը շարունակվում է։ Հույս ունեմ, որ առաջիկայում գուցե մեզ համար անսպասելի զարգացումներ լինեն, և այս իշխանության էջը թերթենք, բայց առայժմ Ադրբեջանի պետական շահերը սպասարկող իշխանություն ունենք, և տեղի ունեցողը այս տեսանկյունից շատ տրամաբանական է»։

Անդրադառնալով իշխանության այն հայտարարություններին, թե Ադրբեջանը նոր էսկալացիայի է պատրաստվում՝ մեր զրուցակիցը նշեց. «Հարց է ծագում՝ այդ դեպքում ի՞նչ քայլերի են դիմում, որ այդ ագրեսիան կանխեն։ ՀԱՊԿ-ը, ի դեմս Ռուսաստանի, կոնկրետ, ռեալ օգնություն է առաջարկում։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել էր, որ անգամ պատրաստ են Հայաստանին օգնության կարգով սպառազինություն տալ, այսինքն՝ ձրի զենք են առաջարկել։ Մարիա Զախարովան պարբերաբար ասում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ստանձնել ՀՀ սահմաններին, գնդակը հայկական դաշտում է։ Հարևան Իրանի կողմից ևս հրապուրիչ առաջարկություններ կան, բայց, փաստորեն, բարեկամ ու դաշնակից երկրներից առաջարկվող օգնությունը սրանք չեն ընդունում, բայց խոսում են հնարավոր ագրեսիայի մասին, զուգահեռ բանակի մարտունակությունը վերականգնելու համար ոչինչ չեն անում։

Հարց՝ այս կերպ ինչի՞ն եք նախապատրաստում մեր երկիրը. նոր պարտության, նոր կորուստների, հակառակ դեպքում վայրկյան առաջ պետք է ընդունեն ՀԱՊԿ առաջարկված օգնությունը։ ԱԽ քարտուղարը, որին ավելի վաղ սադրիչ էին անվանել, հիմա հերթական սուտն է ասում՝ հայտարարելով, թե ՀԱՊԿ-ը մեզ ռեալ օգնություն չի առաջարկում, մինչդեռ առաջարկվող օգնությունը շատ պարզ տրամաբանությամբ է։ ՀՀ-ի, հայոց պետականության կարմիր գծերը Ռուսաստանի, Իրանի կարմիր գծերի հետ նույնական են։ Եթե հայոց պետականությունն ընկավ, եթե Սյունիքը կորցնենք, Իրանի և Ռուսաստանի համար գոյաբանական լրջագույն խնդիր կստեղծվի։ Հաջորդ հարվածը լիելու է ՌԴ-ի հարավին ու Իրանի հյուսիսին։ Հիմա, այս ամբողջը հաշվի առնելով, մեր դաշնակիցները մեզ օգնություն են առաջարկում, բայց սրանք չեն ընդունում՝ զուգահեռաբար հայտարարելով, որ ագրեսիան անխուսափելի է»։

Ջամալյանի խոսքով՝ ՀԱՊԿ կառույցը ռուսակենտրոն ինտեգրացիոն կառույց է, այնտեղ կան այլ պետություններ, որոնք Ադրբեջանի հետ սեպարատ կապեր ու հարաբերություններ ունեն։ «Կա ակնհայտ հակասություն, և ՌԴ-ն իսկապես չի կարող հասնել նրան, որ փաստաթղթում նշվի Ադրբեջանի օկուպանտ լինելու փաստը։ Բայց ՌԴ-ն, հաշվի առնելով այդ հակասությունները, ՀՀ-ին իրական օգնություն՝ զենք, զորք, զորավարժություններ է առաջարկում։ Հիմա ի՞նչն է կարևոր մեզ համար, որ Տոկաևը, Լուկաշենկոն Ալիևին ագրեսոր համարե՞ն, թե՞ որ զենք ու զորք գա, որ կանխվի մեծ կռիվը։ Լկտիության շեմը իշխանությունը վաղուց է հատել, հերթական լկտի մանիպուլ յացիան են անում։ ՀԱՊԿ-ից պահանջում են առավելագույնը, այն, ինչ հնարավոր չէ ստանալ, ինչը «հայրենասիրական» սոուսով մատուցում են հանրությանը՝ այդ անվան տակ մերժելով իրական օգնությունը։

Պատճառը ռուսատյաց այնպիսի խեղված արժեհամակարգ ունենալն է, ըստ որի, իրենց համար առաջնահերթ հարցն ամեն գնով ռուսական ներկայությունը ՀՀ-ից հանելն է։ Այս իշխանությունն ազգային արմատներից հեռացած, մարգինալացված, հայկականության հետ կապ չունեցող, անգլոսաքսոնական, անգլոթուրքական խամաճիկի կարգավիճակում գտնվող մի բան է, որի գերագույն նպատակն այստեղից ռուսներին հեռացնելն է, ու ոչինչ, որ Արցախը, Սյունիքն ու Վայոց ձորը կկորցնենք։ Իրենց հակառուսականությունը հայոց պետականության հանդեպ դավադիր հակառուսականություն է։ Հազար ու մի արևմտյան գրանտներով այս մարդկանց արժեքային համակարգը խեղել են»,-ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանում իշխանափոխություն պետք է լինի։

«Հենց իշխանափոխություն լինի, մենք բոլոր ճակատներով վերականգնվելու ենք ու հաղթանակներ, ձեռքբերումներ ենք ունենալու։ Միանգամից և արագ չի լինելու, բայց հաստատուն կերպով պետականության իմունիտետը վերականգնելու ճանապարհով ենք գնալու։ Եթե իշխանափոխություն լինի՝ բոլոր մնացած հարցերը լուծվելու են»,-եզրափակեց Դ. Ջամալյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Япония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты