Ереван, 18.Декабрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռոմանտիկից կենցաղային անուններ. մոտ 400 տարվա գյուտի անցած ճանապարհը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդհանրապես, զուգարանակոնքը բավականին հին պատմություն ունի։ Մոտավորապես 1596 թվականին սեր Ջոն Հարինգտոնը Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 1-ի համար ստեղծել է առաջին ջրթափ բաքով զուգարանակոնքը։ Հարինգտոնը իր գյուտն անվանել էր «Այաքս» և մանրամասն նկարագրել է այն իր «Այաքսի փոխակերպումները» գրքում։ Գրքում նկարագրված են բոլոր օգտագործվող նյութերը և նրանց գները։ Զուգարանակոնքի գինը, այդ ժամանակվա համար, բավականին բարձր էր ստացվել՝ վեց շիլինգ և ութ պենս, բայց տարածում չէր գտել ոչ թե բարձր գնի, այլ այն պատճառով, որ Անգլիայի մայրաքաղաքում այդ ժամանակ ջրմուղ և կոյուղի չկար։

Հաջորդ 150 տարվա ընթացքում զուգարանակոնքը տարածում չի գտել, մինչև որ 1738 թվականին չի ստեղծվել ջրթափ կափույրով զուգարանակոնքը։ Մի փոքր ուշ լոնդոնցի ժամագործ Ալեքսանդր Քամինգսը նախագծել է ջրային փականը (water closet), որով լուծվել է նաև տհաճ հոտերի հարցը։ 1777 թվականին Ջոզեֆ Փրեյզերը նախագծել է ջրթափ բաք կափույրով և բռնակով։ 1778 թվականին Ջոզեֆ Բրամսը ստեղծել է կափարիչով թուջե զուգարանակոնք, որը թույլ չէր տալիս տհաճ հոտերի տարածումը բնակարանում։ 1880-ական թվականներին մի քանի արտոնագրերի և սանտեխնիկայի ասպարեզում գյուտերի հեղինակ Թոմաս Կրեպերը հնարել է ջուրը չափաբաժիններով բաց թողնող սարք, և այդ ժամանակվանից զուգարանակոնքը ձեռք է բերել այսօրվա ժամանակակից տեսքը։

1883 թվականին Թոմաս Թուայֆորդը զարգացրել է Կրեպերի մոդելը՝ կոնքը սարքելով առավել էսթետիկ հախճապակիով և հանդերձելով փայտե նստատեղով։ «Ունիտաս» («UNITAS») անունով իր գյուտը նա ներկայացրել է 1884 թվականի Լոնդոնի առողջապահությանը նվիրված միջազգային ցուցահանդեսում և ստացել ցուցահանդեսի բարձրագույն՝ ոսկե մեդալը։ Հենց այդ արտադրանքն էլ այն ժամանակ արտահանվել է Ռուսաստան։ Արդյունքում Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում զուգարանակոնքը կնքել են «ունիտազ» անվանումով՝ այն արտադրող ընկերության անունով։ Եվրոպական երկրների մեծ մասում զուգարանակոնքը կոչում են «տուալետ», որը ծագում է ֆրանսիական toilettes բառից։

Եվրոպայում երկրորդ տեղում «կլոզեթն» է, և դա տրամաբանական է, քանի որ «վաթեր կլոզեթի» (թարգմանաբար՝ «ջրային փական», տրապ) հայտնագործությունը 1775 թվականին արտոնագրվել է անգլիացի Ալեքսանդր Կամմինգսի կողմից, և այն հանդիսանում է զուգարանակոնքի բաղկացուցիչ մասերից մեկը։ Այն արգելակում է կոյուղու գծերի գարշահոտի տարածումը բնակելի տարածություն։ Օրինակ՝ գերմանացիները երկաթուղային վագոնների զուգարանները երբեք չեն կոչում կլոզեթ, այլ կոչում են շատ պարզ ՝ «աբորտ» (թարգմանաբար «թափել») բառով, քանի որ այնտեղ ջրային փական չի օգտագործվում, իսկ աղտոտանքը անմիջականորեն թափվում է երկաթգծի կոճերի վրա։ Ռոմանտիկ է հնչում զուգարանակոնք բառը իտալերենում՝ «գաբինետտի» (կարելի ՝ ասել «շեֆի կաբինետ»)։ Իսպանացիները օգտագործում են «ինոդորո» և «բանո» բառերը։ Հետաքրքիր է, որ իսպաներենից թարգմանաբար «ունիտաս» նշանակում է «միայնակություն» (զուգարանակոնքի մոտ բոլորն էլ միայնակ են լինում), և դա սիմվոլիկ է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Самые удивительные рождественские елки в мире Акопа Асланяна исключили из рядов партии «Гражданский договор» The Conversation: для защиты сердца на застольях алкоголь надо запивать водой Участники акции протеста в Тбилиси снова перекрыли проспект Руставели Увольнения и назначения в МВД Армении The Telegraph: Как Дональд Трамп меняет мир, не шевельнув даже пальцем В Армении будет реализована программа поддержки частных театров Евросоюз выделит Турции 1 млрд. евро для помощи сирийским беженцам Премьер-министр и министр обороны Израиля посетили вершину горы Хермон на сирийской стороне границы Кирби: В Белом доме считают, что стороны близки к заключению соглашения о прекращении огня в секторе Газа В части Сисиана под названием «Зангер» и на перевале Варденяц штормит, местами лед. СК: В отношении двух задержанных на рынке у ТЦ «Ташир» возбуждено публичное уголовное преследование Эрдоган заявил фон дер Ляйен о необходимости «укреплять институциональные отношения между Турцией и ЕС» Канада ввела санкции в отношении пяти венесуэльских чиновников за «подрыв демократии» FIFA The Best: Винисиус Жуниор - лучший футболист года В России ужесточили наказание за мятеж до пожизненного срока Фонд «Музыка во имя будущего» отпраздновал свой пятилетний юбилей гала-концертом Министр: Армения и Россия обсудили широкую повестку сотрудничества ДТП на автодороге Иджеван-Ноемберян: пострадавший доставлен в больницу В партии Пашиняна ответили бывшему соратнику: Призываю всех опубликовать любую информацию обо мне Опубликован доклад Всемирного банка относительно госрасходов в сферах образования и налогообложения в Армении WP: Трамп выдвигает на ключевые посты в администрации противников вакцинации Курсы валют в Армении Страшное ДТП в Лори: Два человека погибли на месте IDBank, Idram и idplus на Big Christmas MarketЗурабян: Аморальная логика Пашиняна о благотворительном характере расходов правительства – обман Кто к чему готовится? «Паст»Пашинян: Разрушающуюся стену церкви «Сурб Аствацацин» в Бжни восстановили Политолог: Стратегические цели Израиля и Турции по расколу Сирии и ослаблению Ирана совпадают Как только стал исполняющим обязанности мэра, вступил в ГД: «Паст»Аршак Карапетян переходит к новому формату: «Паст»У них есть решение по поводу российских каналов: «Паст»В результате крушения лодки в Нигерии погибли по меньшей мере 20 человекЭдмон Марукян пышно отметил девятую годовщину своей партии: «Паст»Лучшие подарки на Новый год для ваших близкихUcom и Sunchild установили солнечную электростанцию в детском саду Алаверди Трамп: За событиями в Сирии стоит Турция, которая хотела этого тысячу летКто положил глаз на Техутский рудник? Новые подробности: «Паст»Число погибших в секторе Газа превысило 45 000 человекВ Германии проголосовали за роспуск правительства: В стране пройдут досрочные выборы Пресс-секретарь Путина: Окончательных решений относительно российских военных баз в Сирии нетБудет немного холоднее, снег, гроза, усиление ветра: прогноз погоды Мы шаг за шагом восстановим все детские сады в Ереване, создавая новую среду для наших детей. Тигран Авинян Политологу Андранику Миграняну запрещен въезд в Армению Трамп планирует провести переговоры с Путиным и Зеленским К Новому году в Национальном Собрании снова получат премии Посол Ирана посетит Сюникскую область Армении В 2025 году исполнится 10 лет членства в ЕАЭС, РА эффективно работает в составе ЕАЭС, у нас высокие темпы экономического роста. депутат КП В районах Севана, Талина, Артика выпадает снег, на перевале Варденяц местами лежит лед. Пашинян заявил, что женат уже 27 лет, «но не женат»