31-ամյա Մարգարիտա Պողոսյանը ճանաչվել է «Միսիս Հայաստան 2023»
ЛАЙФՀայաստանում առաջին անգամ անցկացվել է «Միսիս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթ, որի հաղթողը դարձել է 31-ամյա Մարգարիտա Պոսղոսյանը։ Մրցույթի ժյուրիի կազմում եղել են Սուրեն Շահվերդյանը, ATEX նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը, հաղորդավարուհի, դերասանուհի Նարինե Սուլթանյանը, հաղորդավարուհի Մագա Մարտիրոսյանը, «Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը։
«Միսիս Հայաստան» տիտղոսի համար պայքարում էր 18 մասնակից, որոնք ընտրվել էին մրցույթին հայտ ներկայացրած 134 մասնակիցներից։ «Միսիս Հայաստան 2023» ճանաչված Մարգարիտա Պողոսյանն Արմավիրից է։
Պատասխանելով մրցույթի շրջանակում բլից հարցերի՝ Մարգարիտան նշել էր` «21-րդ դարի կինը պետք է լինի սիրված, գնահատված, պաշտպանված, բալանսավորված եւ, ամենակարեւորը, ներդաշնակ»։
Նրա խոսքով՝ նախագծին մասնակցությունն իրեն տվել է նոր էմոցիաներ ու ծանոթություններ, որոնք վերածվել են ընկերության։ Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը Մարգարիտան համարում է դստերը։