ԶՊՄԿ-ն 10 տարում պետբյուջե է վճարել ավելին քան 460 միլիարդ դրամ․ Past.am
ЭКОНОМИКАPast.am-ը գրում է․
Այսօր Հայաստանում նշվում է հարկատուի օրը: Օրվա հետ կապված ուշագրավ տեղեկատվություն է հրապարակել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Պարզվում է՝ վերջին 10 տարվա ընթացքում ԶՊՄԿ վճարած ընդհանուր հարկերը գերազանցել են 460 միլիարդ դրամը, որից 2021-22 թվականներին վճարվել է ավելի քան 205 միլիարդ դրամ։
Ի դեպ, հավելենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. ընթացքում պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Ընդ որում, առաջին 3 հորիզոնականում գտնվող ընկերությունները ապահովել են բոլոր 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե վճարված գումարի շուրջ 17 տոկոսը, իսկ առաջին տասնյակում գտնվողները միասին՝ ամբողջի քառորդ մասը: Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ 1000 խոշոր հարկ վճարողներից բյուջե մուտքագրված գումարի ավելի քան 9,5 տոկոսը՝ 144 մլրդ դրամ, վճարել է վերջին տարիներին հարկատուների առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: