5 երկիր` հագուկապի խիստ կանոններով
ЛАЙФTert.am-ը գրում է.
Business Insider-ը ներկայացրել է այն երկրների առաջատար հնգյակը, որտեղ կառավարությունը խստորեն հետևում է քաղաքացիների հագուկապին` խալիֆայություններից մինչև արևմտյան դեմոկրատական երկրներ:
Հյուսիսային Կորեա
Այստեղ տղամարդկանց արգելվում է երկար մազեր պահել, իսկ կանանց` տաբատ կրել: Մարդիկ իրենց սանրվածքն ընտրում են հատուկ կատալոգներից: Մազի երկարությունը չպետք է գերազանցի 1-2 սմ-ը և պետք է կտրվի 15 օրը մեկ: Իսկ տաբատ հագած կանայք կարող են պատժվել ծանր աշխատանքով և տուգանքներով:
Սուդան
Այստեղ ևս կանանց արգելվում է տաբատ կրել, իսկ տղամարդկանց արգելվում է դիմահարդարում անել: 2014-ին 9 կին 40 մտրակի հարվածի են դատապարտվել` արևմտյան ոճի տաբատներ կրելու համար:
Սաուդյան Արաբիա
Կարևոր չէ տեղացի եք, թե զբոսաշրջիկ. Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է մերկ մաշկը ցուցադրել: Մուսուլման կանայք պետք է երկար նիկաբ հագնեն, ինչպես նաև սև գլխաշոր, իսկ արտասահմանցիները կարող են երկար վերարկու կամ նիկաբ հագնել և երբեմն բաց գլխով ման գալ: Այստեղ տղամարդկանց օրենքով արգելվում է կանացի հագուստ հագնել:
Ֆրանսիա
Ֆրանսիայում 2010-ին սահմանվեց բուրքա և նիկաբ հագնելը: Օրենքի նպատակն է մարդկանց արգելել հանրության մեջ փակ դեմքով ման գալ:
Ուգանդա
Այստեղ կանանց կարող են ձերբակալել կարճ («ծնկից վերև») կիսաշրջազգեստ հագնելու համար:



