Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Փաշինյանը փոշիացրել է բանակցային գործընթացը. այսօր իր «պրավալը» փորձում է բարդել ուրիշների վրա». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրեթե 5 տարի առաջ բանակցություններն իր սեփական զրոյական կետից սկսելու մասին հայտարարող Նիկոլ Փաշինյանը, որը նախորդ ղեկավարներից ամենաշատ հանդիպումներն է ունենում Ալիևի հետ, այսօր ասում է, որ ինքը ոչինչ չի հասցրել բանակցել: Փաշինյանը, որը ժամանակին ասում էր՝ «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք», այսօր շարունակում է բողոքել նախկին իշխանությունների թողած բանակցային ժառանգությունից: Ավելին՝ կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելուց ասաց, թե իր սխալն այն է, որ իշխանության գալուց ցույց չի տվել բանակցային թղթերն ու ասել՝ «ժողովո՛ւրդ, մենք հասել ենք այս կետին, տարբերակ չունենք»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ Փաշինյանի հայտարարությունները հերթական ստերն են: «Այնքան տարրական սուտ է ասել, որ որևէ հակափաստարկ չի դիմանում: Բոլորը, այդ թվում՝ Ալիևը, գիտեին, թե մինչ իշխանության աթոռին իր հայտնվելը որքան պինդ էին Հայաստանի դիրքերը: Ինչպես միշտ՝ սուտ է ասում, ինքը բանակցային բավականին նորմալ ժառանգություն է ստացել, պարզապես այդ ժառանգությունն ամբողջովին փոշիացրել է: Ու որպեսզի հիմա արդարանա ու իր մեղքը, այսպես ասած, քիչ լինի, հիմնավորում է այնպես, թե իբր այն ժամանակ վատ ժառանգություն է ստացել: Ամբողջ խնդիրն այն է, որ անգրագետ անձնավորություն է, քաղաքականությունից, մանավանդ դիվանագիտական հարաբերություններից ոչինչ չի հասկանում: Ըստ էության, «պրավալ» է տվել բանակցային գործընթացը, որի արդյունքում ճանապարհ է բացել Ադրբեջանի ագրեսիայի համար, և Հայաստանը պարտվել է: Հիմա նա հասկանում է, որ պարտության արդյունքներն իր վրա են գրվելու, ու որպեսզի պատասխանատվությունը քիչ լինի, վախից փորձում է «պրավալի» արդյունքը բարդել ուրիշների վրա: Կարող է, օրինակ՝ բարդել նախկինների, ռուսների վրա, վաղը կարող է բարդել ամերիկացիների վրա, հետո էլ ասել՝ Ալիևն իրեն խաբել է»,-ասաց քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանը նշեց, որ բոլոր խաբեբաների գործելաոճը նույնն է. «Երբ մարդը տոկոսով փող է վեցնում ու չի կարողանում վերադարձնել, փորձում է տարբեր պատճառներով խաբել պարտատիրոջը: Բազմաթիվ հեքիաթներ կարող է հորինել՝ ասելով՝ մայրն է հիվանդացել, հայրն է ծանր վիճակում: Փաշինյանը խաբեբաների այս շարքին է դասվում: Նա խաբում է՝ ասելով, թե չի բանակցել: Ինքն ասում է՝ ասելու համար, հիմնավորելու, թե ինչով են պայմանավորված իր քայլերը»:

Անդրադառնալով բանակցային գործընթացի 5 տարվան՝ նա հավելեց. «Իմ կարծիքով, սկզբնական փուլում փորձել է ինչ-որ բաներ անել, բայց քանի որ անգրագետ է, «պրավալ» է տվել բանակցային գործընթացը: Իսկ «պրավալից» հետո իրեն չեն ներելու՝ հաշվի առնելով բազմաթիվ զոհերի, կորուստների հանգամանքը: Հիմա այդ «պրավալից» հետո Փաշինյանը հայտնվել է պատանդի կարգավիճակում: Այսինքն, դրսի շրջանակներն իրեն արդեն շանտաժի են ենթարկում՝ ասելով, որ եթե այս կամ այն քայլերը չարեցիր, եթե վաղը փորձես ժողովրդի ճնշման արդյունքում ճողոպրել, մենք քեզ ապաստան չենք տա: Իր մոտ այս վիճակն է: Եթե սկզբից անգրագետ էր, սխալների արդյունքում հայտնվել էր ծանր վիճակի մեջ, հիմա հայտնվել է պատանդի կարգավիճակում՝ դրսի շրջանակների կողմից: Վերջիններս իրեն հակապետական, հակահայկական քայլեր են պարտադրում անել՝ դրա դիմաց խոստանալով, որ իրեն փախստականի կարգավիճակ են տալու, որովհետև վաղ թե ուշ ճողոպրելու է Հայաստանից. այն, ինչ կատարվել ու կատարվելու է Հայաստանի հետ, իրեն ոչ ոք չի ներելու: Իրեն, մեծ հաշվով, պարտադրում են Հայաստանի անվտանգության սյուները ոչնչացնել»:

Ըստ քաղաքագետի՝ պատճառը պարզ է: «Հայաստանի անվտանգության հովանոցը գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Այսօր Ռուսաստանն Արևմուտքի հետ մեծ պատերազմի մեջ է: Արևմուտքը բոլոր ուղղություններով պատերազմում է Ռուսաստանի հետ: Հայաստանի դեպքում Փաշինյանից իր արևմտյան տերերը պահանջում են, այսպես ասած, կտրել Ռուսաստանի թելերը, ինչը կնշանակի Հայաստանի անվտանգության հովանոցը վերացնել, այսինքն, նոր ագրեսիայի համար ճանապարհ բացել: Ու, անկախ ամեն ինչից, Փաշինյանը գնում է այդ ճանապարհով, որովհետև ինքն արդեն կախված է Արևմուտքից, իր և իր ընտանիքի փրկությունը պայմանավորված է Արևմուտքով ու այդ խնդիրը լուծում է՝ ի վնաս Հայաստանի, հայ ժողովրդի: Եթե հայ ժողովուրդը ոտքի չկանգնի ու մինչև այդ վնասը հասցնելը չվռնդի այս մարդուն, մոտ ժամանակներս ականատես կլինի նկարագրվածի հետևանքներին»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը լիարժեք ճանաչելու» Փաշինյանի հայտարարությանը՝ նա հավելեց. «Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փաստացի զոհաբերում է Արցախը: Այս առումով ևս Արևմուտքի պատվերն է, որպեսզի վերջնարդյունքում ռուսական զորքն այլևս չմնա Արցախում: Արևմուտքն ուզում է ռուսական զորքը դուրս գա այնտեղից, որ Ադրբեջանի ձեռքերն ազատվեն, ու Ադրբեջանը շարունակի իր հակաիրանական ու հակառուսական քաղաքականությունը: Պետք է, որ իր ձեռքերն ազատ լինեն հայերի կողմից, ու վերոնշյալ պատվերի կատարումը հենց այդ համատեքստում է: Փաշինյանն այդ պատվերը կատարելու է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հաշվին, և շարունակելու է կատարել այնքան, մինչև հայ ժողովուրդը ոտքի կանգնի՝ հասկանալով, որ չի կարելի ոչխարի պես մորթվել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026