Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Փուչ» արտահանում. սա խեղկատակություն է, արհեստավարժ մոտեցում չէ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա համեմատ Հայաստանի արտահանման ցուցանիշը զգալի աճ է գրանցել: Միայն հունվար-փետրվար ամիսներին արտահանման ծավալը 96,4 տոկոսով աճել է: Փորձագետները նշվածը բացատրում են ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ստեղծված իրավիճակով, ինչը թույլ է տալիս Հայաստանից դեպի ՌԴ վերաարտահանումներ իրականացնել: Այս ֆոնին վերջին շրջանում արևմտյան թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական խողովակներով հայտարարվում է, որ Հայաստանը, շրջանցելով պատժամիջոցները, իր տարածքով Ռուսաստան է արտահանում արևմտյան ռազմական տեխնոլոգիաներ: Արդեն տևական ժամանակ է՝ քննարկվում է նաև արևմտյան պատժամիջոցներին Հայաստանի միանալու հարցը: Երեկ կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չբացառեց նաև, որ հայաստանյան մի շարք ընկերություններ կարող են երկրորդային պատժամիջոցների տակ հայտնվել՝ ընդգծելով, որ արդեն իսկ կան նման ընկերություններ:

Անդրադառնալով նախ արտահանման ցուցանիշներին՝ «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Արտահանման հրապարակվող ցուցանիշներին զուգահեռ պետք է հրապարակվեն նաև այն թվերը, որոնք կվերաբերեն միայն Հայաստանում արտադրված ապրանքների արտահանմանը: Ի տարբերություն հարևան Վրաստանի, Հայաստանում մինչ օրս գոյություն չունի «domestic export»-ի ցուցանիշ ասվածը: Վրաստանն ընդհանուր արտահանման ցուցանիշի մեջ առանձնացնում է «domestic export»-ի ցուցանիշը, որտեղ բացակայում է վերաարտահանման ցուցանիշը: Դրա համար մենք չենք կարողանում իրական արտահանումը և ժամանակավոր փող աշխատելը միմյանցից տարբերակել, իսկ ժամանակավոր փող աշխատելն արտահանում չէ: Կարելի է ասել՝ սա սպեկուլ յացիա է, ինչը տեղի է ունենում Ռուսաստանի խնդիրների ֆոնին: Ամենևին դեմ չեմ, որ Հայաստանը փող աշխատի, բայց հարց է, թե այդ փողն ուր է ուղղվում կամ որտեղ է ուղղվելու»:

Էմիլ Ստեփանյանի խոսքով, եթե այդ գումարներն ուղղվելու են նոր սարքավորումներ գնելուն, ավելի ժամանակակից տնտեսություն ունենալուն, միայն կարելի է ողջունել: «Բայց հիմա առանց տարբերակման ու ուսումնասիրության հրապարակում են այն ցուցանիշը, որը ձեռք է տալիս: Այդ թվերից էլ ուրախանում ենք, ինչը խեղկատակություն է, սա արհեստավարժ մոտեցում չէ: Երբ վաղը կամ մյուս օր արտահանման ցուցանիշը բացասական լինի, բոլոր պաշտոնյաները կփորձեն հատուկ վերլուծություններով ցույց տալ առանձին հատվածները, դե, բացասականի դեպքում պետք է, չէ՞, արդարացնեն, բայց այսօր հակառակն է: Բացի այդ, արտահանման ցուցանիշն անպայման պետք է համեմատել արդյունաբերության և գյուղատնտեսության ցուցանիշների հետ: Արտահանման ի՞նչ 96 տոկոսի մասին է խոսքը, երբ գյուղատնտեսությունը համարյա չի աճել, 1 տոկոսով էլ աճել է արդյունաբերությունը: Այդ դեպքում մենք ի՞նչ ենք արտահանել: Հնարավոր է՝ մի քիչ ծառայություն ենք արտահանել, բայց այդ ամենը ևս ուսումնասիրության կարիք ունի: Երբ գյուղատնտեսությունը դոփում է տեղում, արդյունաբերությունն էլ հետը, ստացվում է, որ «կես ճշմարտության» մասին է հայտարարվում: Շահագրգռված չեն օբյեկտիվ գնահատական տալ, ինչը սխալ է: Այն, ինչը մենք արտահանել ենք, մեր արտադրանքը չէ, սա, մեծ հաշվով, «փուչ» արտահանում է»,-ընդգծեց Ստեփանյանը:

Վերոնշյալ պատժամիջոցների հնարավորության ու հետևանքների մասին խոսելով՝ նա ընդգծեց պետության դերի մասին: «Յուրաքանչյուր տնտեսական հարց քիչ թե շատ մեկտեղվում է քաղաքականի հետ: Այսօր Ռուսաստանի հետ մեր քաղաքական հարաբերություններն այդքան էլ «արևոտ» չեն: Կա «ամպամած» իրավիճակ՝ հաշվի առնելով երկուստեք հնչող հայտարարությունները: Այս ֆոնին Ռուսաստանն այսօր չի ցանկանում Հայաստանից կաթնամթերք ներմուծել, և այս առումով խոչընդոտներ կան: Նույն ձևով Եվրոպայի կամ այլ երկրների հետ հարաբերությունների համատեքստում հայաստանյան ընկերությունների՝ պատժամիջոցների ցուցակներում հայտնվելն այս կամ այն ձևով էլի կախված է այդ երկրների հետ մեր քաղաքական օրակարգից: Սա նշանակում է, որ կառավարությունը կարող է ազդել այդ ամենի վրա, որ, օրինակ՝ մի քիչ գոնե աչք փակեն որոշ հանգամանքների վրա կամ շատ խիստ չլինեն մեր ընկերությունների հետ: Օրինակ՝ ձևական մի քանի պատժամիջոց լինի, ու դրանով սահմանափակվեն»,-ասաց նա՝ շեշտելով, որ ամբողջ աշխարհը գիտի, որ կորոնավիրուսի համաճարակից, պատերազմից հետո Հայաստանը տնտեսապես զարգացած երկիր դառնալու կարիք ունի, իսկ քաղաքական անկախությունն ուղիղ կապ ունի տնտեսական անկախության հետ:

«Կառավարությունը, մեծ հաշվով, պետք է բանակցի: Եվրոպային ու երրորդ երկրներին պետք է հասկացնել, որ Հայաստանը, որն ամբողջությամբ՝ ձեռքով-ոտքով, կախված է ռուսական շուկայից, նաև արտաքին անկախ քաղաքականության շատ փոքր հնարավորություն ունի: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ նույն Եվրոպան և առանձին երկրներ իրենց առևտուրը Ռուսաստանի հետ 40 տոկոսով են կրճատել, 60 տոկոսով լավ էլ ներմուծում ու արտահանում են իրականացնում: Չմոռանանք նաև, որ ոչ սանկցիոն ապրանքներ են Հայաստանից անցնում ՌԴ՝ ընդ որում՝ Վրաստանով, իսկ սանկցիոն ապրանքները վրացիները պարզապես չեն թողնի անցկացնել»,-եզրափակեց Ստեփանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%