Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Միանգամից մի քանի աթոռի վրա նստելու ցանկությունը ինչի՞ կհասցնի Հայաստանին. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության սրման հավանականությունը համառորեն հաստատվում է լրատվական հոսքերում։ Փոխհրաձգություններն ու հրետանային հարվածները մինչ այժմ զսպում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Այնուամենայնիվ, դրանք կարող են արագ վերածվել լիարժեք ռազմական գործողությունների։ Ադրբեջանը պատրաստ է դրան, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին։ Այդ ամենին ավելանում է բուն Հայաստանի մշտական քաղաքական ճգնաժամը, որը ծանրաբեռնված է մշտական կոռուպցիոն սկանդալներով և զարգացման ներքին աղբյուրների բացակայությամբ, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական, որն էլ ուղղակիորեն ազդում է սոցիալական և անգամ հումանիտար ոլորտների վրա: Հայաստանից արտագաղթը շարունակվում է, Սփյուռքը վաղուց է մի քանի անգամ գերազանցել հանրապետության բնակչության քանակը։

Գորբաչովյան «պերեստրոյկայի» ժամանակներից ի վեր տեղի էթնոկրատիայի կողմից ստեղծված են բոլոր պայմանները Հայաստանից դուրս ավելի գոհացուցիչ կյանք փնտրելու համար։ Բայց, իհարկե, դա եզակի «հայկական իրավիճակ» չէ։ Եզակի չէ նաև Հայաստանի տխուր փորձը հարևան երկրի հետ զինված հակամարտության մեջ։ Եվ առաջին հայացքից առավել քան տարօրինակ է պաշտոնական Երևանի հրաժարումը ՀԱՊԿ-ի հետ ակտիվ համագործակցությունից։ Երևանը վիրավորված է ՀԱՊԿ դաշնակիցներից։ Հայ քաղաքական գործիչները Ռուսաստանին քննադատում են պասիվության և ուղղակի հակամարտության մեջ մտնելուց հրաժարվելու, իսկ Բելառուսին՝ ԼՂՀ-ում պատերազմի նախօրեին ադրբեջանական բանակին հսկայական քանակությամբ զենք մատակարարելու համար։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում հանրապետության անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար», և որը ստիպել է Երևանին դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումբ ուղարկելու խնդրանքով: Երևանը փորձում է դաշնակիցների պասիվությանը և ադրբեջանա-թուրքական դաշինքի ակտիվությանը հակադրել արևմտյան ինչ-որ բան։ «Ադրբեջանի հետ բախումների ֆոնին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան դարձավ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերի ամրապնդման կատալիզատոր», - գրում էր այն ժամանակ մամուլը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ն ակտիվորեն աշխատում է Ֆրանսիայի հետ, որը հայտնի է ոչ միայն իր հայկական մեծ սփյուռքով, այլ նաև Վաշինգտոնի հետ իր «տրանսատլանտյան գործընկերությամբ»: Անհաջող փորձեր են արվում հայկական խնդիրների լուծմանը ներգրավել բոլորին, անգամ ԱՊՀ իներտ անդամներին։

Մինչ այժմ Հայաստանը, ինչպես ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում Ռուսաստանի այլ անվանական դաշնակիցները, չի ճանաչել Ռուսաստանի Դաշնության նոր սահմանները։ Պաշտոնական Երևանը շարունակում է աջակցություն փնտրել Արևմուտքից և քննարկել փոխշահավետ պայմաններ։ Խիստ ասած՝ նման աշխատանքը երբեք էլ չի դադարել։ Միևնույն ժամանակ, անզեն աչքով էլ երևում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահը, այն է՝ նվազեցնելով նրան քիչ թե շատ հավատարիմների քանակը՝ թուլացնել Ռուսաստանը։ Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել իր ազգային շահերը Ադրբեջանի հետ առճակատման դեպքում: Ռուսաստանը չի ցանկանում ուղղակի հակամարտություն Ադրբեջանի հետ, նա չէր ցանկանա ռուս զինվորների արյունը թափել Հյուսիսային ռազմական շրջանում: Կարծես թե դա ոչ ոք, բացի հայ ազգային արմատականներից, չի ցանկանում։

Սակայն Ռուսաստանից վիրավորված «Մեծ Հայաստանի» կողմնակիցները, նախընտրելով միայն աղմուկ բարձրացնել սոցիալական ցանցերում, նույնպես չեն շտապում ռազմաճակատ։ Այսպիսով, Հայաստանը հայտնվել է մի քանի կրակի արանքում։ Մի կողմից՝ կոշտ հակամարտություն Ադրբեջանի հետ, մյուս կողմից՝ հավաքական Արևմուտքի աջակցությունը ստանալու անհաջող փորձեր, ընդ որում՝ Բաքուն դա շատ ավելի լավ է անում։ Այս համատեքստում ռուս հասարակությունը զուսպ զայրույթով է ընկալում նախատեսվող հայ զինծառայողների մասնակցությունը ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին։ Մոսկվայի ազդեցիկ հայկական սփյուռքը ոչինչ չի կարող անել այն փաստի հետ, որ պաշտոնական Երևանը ձգտում է դեպի Արևմուտք: Երևանը ճանաչել է Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավասությունը, որը խայտառակվել է իր ռուսաֆոբ որոշումներով: Փաշինյանը մասնակցել է Բայդենի վարչակազմի կողմից կազմակերպված մարտյան «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին։ Նման փաստերը չափազանց շատ են։ Հայաստանը խիստ է կախված Ռուսաստանի հետ համագործակցությունից, արդյոք իշխանությունները գիտե՞ն դա: Ակնհայտ է, որ միայն Ռուսաստանն է Հայաստանի ինքնիշխանության ու անկախության միակ իրական երաշխավորը։

Պաշտոնական Երևանի՝ մի քանի աթոռի նստելու փորձը հանգեցրել է կատարյալ ֆիասկոյի: Հայ քաղաքական վերնախավը, Կուբլեր-Ռոսսի մոդելին լիովին համապատասխան, անցել է ժխտողականության փուլը, զայրույթից ու բանակցությունների անհաջող փորձերից ընկղմվել է դեպրեսիայի մեջ՝ ընդունելով անխուսափելին։ Նման բանով անցել է Սերբիան, որի համար ևս մեծ նշանակություն ունեին ՆԱՏՕ-ի կողմից պոկված Կոսովոյի և Մետոհիայի տարածքները։ Հետխորհրդային մյուս հանրապետությունները, գայթակղված Ռուսաստանի սահմաններից դուրս «վերածննդի» և «բարեկեցության» ազգայնական հեքիաթներով, դժվարությամբ անցնում են նույն փշոտ ճանապարհով: Դա, աշխարհաքաղաքականության հիմնարար օրենքներին լիովին համապատասխան, անկախության և ինքնիշխանության վճարն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира