Սեր, երջանկություն, ամուսնություն․ ապրիլի 22-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԽՈՅԵՐ
Այսօր դժվարությամբ կկարողանաք համոզել ձեր սիրելիին, որ ձեր գործողությունները ճիշտ են: Դժվար է ասել` կհաջողվի՞ ձեզ դա, թե՞ ոչ, բայց պատրաստ եղեք, հնարավոր է` ձախողումից չկարողանաք խուսափել:
ՑԼԵՐ
Մի պահ մոռացեք, թե ինչ եք զգում ձեր սիրելիի հանդեպ եւ փորձեք սառը դատել նրա պահվածքը: Հաշվի առեք նաեւ շրջապատի կարծիքը: Այդպես ավելի ճիշտ որոշումներ կկարողանաք կայացնել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ կունանա ձեր կարիքը: Նա կցանկանա ձեզ պատմել իր ապրումների եւ խնդիրների մասին: Աշխատեք լսել եւ աջակցել նրան:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին, վերջապես, կնկատի, որ ձեր կյանքում եւ պահվածքի մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել: Պատրաստ եղեք, որովհետեւ ականատես կլինեք, թե ինչպես է նա լայն բացած աչքերով, դրականորեն, զարմանում այդ փոփոխությունները նկատելուց հետո:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր, առանց որեւէ պատճառի, կցանկանաք անակնկալ մատուցել ձեր սիրելի անձնավորությանը: Սակայն նա դա կարող է այլ կերպ հասկանալ: Պատրաստ եղեք նրա տարօրինակ հարցադրումներին: Ամեն դեպքում, չի բացառվում, որ անեն ինչ կանցնի առանց տարօրինակությունների:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ուշադիր եղեք, թե ինչ եք ասում ձեր սիրելիին: Միգուցե, այն արտահայտությունները, որոնք ձեզ համար արդեն հնացած են, դեռ թարմ են նրա համար: Չի բացառվում, որ նա առ այսօր հալվում է ձեր` «Սիրում եմ քեզ» կամ նմանատիպ արտահայտություններից:
ԿՇԵՌՔՆԵՐ
Հրաշալի օր է սիրելիի հետ այգում զբոսնելու համար: Գոնե մեկ ժամով մոռացեք աշխատանքի եւ խնդիրների մասին եւ ձեր ժամանակը նվիրեք սիրելի անձնավորությանը: Դուք եւս ունեք հանգստի եւ սիրո իրավունք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Եթե դուք դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին, ուշադիր եղեք… այսօր նրան հանդիպելու հավանականությունը, բավականին, մեծ է: Աշխատեք նկատել անգամ նրան, ով ձեզ թեթեւակի հրում է, կամ պատահմամբ կանգնում է ձեր ոտքին: Միգուցե, նա լինի ձեր երկրորդ կեսը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ինչ-որ հարցում կձախողի: Նա իր զայրույթը կփորձի թափել շրջապատի, մասնավորոպես ձեզ վրա: Մի նեղացեք նրանից: Նա այդպես է անում, որովհետեւ դուք նրա կյանքի անենամտերիմ ու հարազատ մարդկանցից եք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր բանականությունն այսօր ձեզ կդավաճանի եւ կսկսեք առաջնորդվել միայն ցանկություններով: Սակայն փորձեք վերադարձնել բանականությունը, քանի որ կարեւոր որոշումներ կայացնելիս այն ձեզ պետք կգա:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր լավ կլինի հույսը դնեք ձեր ներքին ձայնի վրա: Անգամ, եթե ուղեղը ձեզ ասում է, որ պետք չէ հանդիպել ձեր սիրելիին, իսկ ներքին զգացողությունը հսկառակն է հուշում, վստահեք վերջինիս:
ՁԿՆԵՐ
Այսօր մի ձեռնարկեք որեւէ գործողություն, պարզապես, ձեր սիրելիին հակառակվելու համար: Որեւէ մեկին հակառակ ինչ-որ բան անելը երբեք դրական լիցքեր չի բերում: