Նարեկ Սիմոնյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը հանդես եկան կադետները (14-16 տարեկաններ):
Հաջող ելույթներ ունեցան և բրոնզե մեդալների արժանացան Սամվել Դանիելյանը (46 կգ), Անդրե Սարդարյանը (58 կգ), Գոռ Աղասարյանը (79 կգ):
Փայլուն գոտեմարտեր ունեցավ 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը և եզրափակիչում հաղթելով FIAS դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Իսմայիլ Մախոժևին՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը:
Գերծանր (+88) քաշային Դավիթ Բարսեղյանը ոսկե մեդալի համար պայքարեց ռուսաստանցի Դենիս Կուլիգինի հետ ու բարարվեց երկրորդ տեղով:
Հայաստանը տարբեր տարիքային խնբերում արդեն նվաճել է 3 ոսկի, 3 արծաթ, 8 բրոնզ և ընդհանուր մեդալային հաշվարկով զբաղեցնում են երկրորդ տեղը: