Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասված հոգիները դեռևս արդարություն են փնտրում ամբողջ աշխարհում. Արտակ Զաքարյան
ПОЛИТИКАԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թող Տերը հավատքով զորացյալ և միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր Հայրենիքը և զորակից լինի համայն հայությանը` կրկին հզոր դարձնելու մեր պետությունը և բարօրության ու առաջընթացի մեջ հաստատելու մեր ժողովրդի ընթացքը:
Հավերժ հիշատակ և խոնարհում, օսմանյան Թուրքիայի կողմից 1915-23թթ. ծրագրված և իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին: Նրանց սրբադասված հոգիները դեռևս արդարություն են փնտրում ամբողջ աշխարհում:
Երիցս հարգարժան են և փառավորյալ բոլոր նրանք, ովքեր զենքը ձեռքին պայքարեցին հանուն հայրենիքի, հանուն ապրելու իրավունքի, հանուն արդարության ու հավատքի:
Ցավալիորեն եղել են ու կան նաև բոլոր ժամանակների դավաճանները, որոնք խաբեությամբ, ագահությամբ, վախկոտությամբ ու տգիտությամբ իրենց հայրենակիցներին մահվան, ողբի, կորուստների ու կոտորածների են հասցրել: Հավիտյանս թող անիծյալ լինեն դավաճան ու մորթապաշտ հայերը:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



