ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ռուս-իրանական համագործակցությամբ. Պետդեպ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն կրկին խորը մտահոգություն է հայտնել Իրանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության կապակցությամբ:
«Ռուսաստանի Դաշնության և Իրանի վարչակարգի միջև հարաբերությունների խորացումը նույնպես շարունակում է մեզ համար մեծ մտահոգություն լինել, և մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել դրան», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը:
«Ես տեսել եմ տեղեկություններ, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է դիմել Իրանին մահաբեր օգնության համար: Սա առաջին անգամը չէ, որ մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունենում», - հավելել է նա:
Նրա խոսքով, հակամարտության ընթացքում ԱՄՆ-ն հետևել է, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր ուղարկում Կիև՝ թիրախավորելով կարևոր քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները։
«Սա մի բան է, որին մենք շարունակում ենք հետևել և մեծ ուշադրություն դարձնել և քայլեր ձեռնարկել մեր դաշնակիցների և գործընկերների հետ», - ասել է Պատելը: