Թուրքիան պարտավոր չէ ենթարկվել Ռուսաստանի դեմ այլ երկրների պատժամիջոցներին․ Ահմեդ Քամիլ Էրոզան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրք ազգայնական, պահպանողական «Լավ կուսակցության» (IYI Parti) փոխնախագահ Ահմեդ Քամիլ Էրոզանը հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր չէ ենթարկվել Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին, որոնց որոշումների կայացման մեխանիզմներին ինքը չի մասնակցում։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Թուրքիան Արևմուտքի մաս է, բայց, ելնելով իր սեփական սկզբունքներից, մեր երկիրը պարտավոր չէ ենթարկվել միջազգային կազմակերպությունների որոշումներին, որոնց կայացման մեխանիզմներին ինքը չի մասնակցում»,- ասել է Էրոզան և նշել, որ ԵՄ երկրները պատժամիջոցներ կիրառելու որոշումներ են կայացրել առանց Թուրքիայի ներկայացուցիչների։
Նրա խոսքով, Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ նախագծերի ապագան կախված չէ այլոց ակնկալիքներից, այլ ազգային որոշումներից և երկու երկրների միջև նոր բանակցություններից, որոնք կարող են պահանջվել դրանց իրականացման համար։
«Լավ կուսակցության» փոխնախագահը հավելել է, որ Թուրքիան ստիպված կլինի ենթարկվել ԵՄ պատժամիջոցներին, եթե երբևէ միանա այդ միությանը, սակայն երկիրն առայժմ այլ կերպ կվարվի։