Բնական գազի համաշխարհային գները կբարձրանան․ Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բնական գազի համաշխարհային գները կբարձրանան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի՝ ապրիլի 27-ին Թուրքիայում «Աքքույու» ատոմակայան վառելիքի մատակարարման արարողության ժամանակ։
ՌԴ նախագահն ընդգծել է Թուրքիայում գազային հանգույցի նախագծի կարևորությունը՝ նշելով, որ գազի մատակարարումները Ռուսաստանի Դաշնությունից երրորդ երկրներ կիրականացվեն հանգույցի միջոցով գործարքներ կատարման դեպքում։
Պուտինը խոստացել է շարունակել հուսալիորեն ապահովել Թուրքիային էներգառեսուրսներով և առաջին հերթին գազով, սակայն նշել է, որ «Աքքույու»-ի գործարկումից հետո մատակարարումները կարող են կրճատվել։
«Այն բանից հետո, երբ «Աքքույու»-ն կաշխատի ամբողջ հզորությամբ, մենք, իհարկե, ավելի քիչ, հավանաբար, բնական գազ կմատակարարենք Թուրքիային: Սա այսօր թանկ ապրանք է և միայն ավելի կթանկանա», - ասել է Ռուսաստանի ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Պուտինին «Աքքույու» ատոմակայանի կառուցման համար՝ նշելով, որ Թուրքիան 60 տարի ուշացումով միանում է միջուկային էներգիա ունեցող երկրների ակումբին։
Նրա խոսքով, ատոմակայանի գործարկումով հնարավոր է գազի ներկրման ոլորտում խնայել տարեկան մոտ 1,5 մլրդ դոլար։ Թուրքիայի ղեկավարն ակնկալում է, որ «Աքքույու» ատոմակայանի բոլոր բլոկները շահագործման կհանձնվեն մինչև 2028 թվականը։