Էրդողանը կրկին հետաձգել է ելույթը․ ի՞նչ է եղել այս անգամ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին չեղարկել է նախընտրական ելույթները՝ դարձյալ առողջական խնդիրների պատճառով։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը նախընտրական ելույթների երրորդ օրվա միջոցառումները չեղարկել է, այսպես կոչված, «ստամոքսի հարբուխով» հիվանդանալուց հետո։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Էրդողանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ուղիղ եթերում, ինչից հետո նրա ելույթն ընդհատվել էր։
Դրանից հետո մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ նա կաթված է ստացել, մինչդեռ Էրդողանի գրասենյակից հերքեցին այդ լուրերը՝ նշելով, թե նախագահը մրսածություն ունի։
Երեկ էլ Էրդողանը Պուտինի հետ տեսակապի միջոցով մասնակցել է Ակկույու ատոմակայանում միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը։