Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գդալի պատմությունը՝ ծովային խեցիներից, եղջյուրներից, ոսկորներից մինչև պողպատ ու ալյումին․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գդալի նման օգտակար սարքի ստեղծման պատմությունը սկսվել է դեռ նեոլիթյան դարաշրջանում: Այն ժամանակ գդալի պատրաստման համար օգտագործել են ցանկացած նյութ՝ եղջյուրներ, ոսկորներ, ընկույզի պատյաններ, փայտանյութ և այլն: Հույներն օգտվել են իրենց չափսերով հարմարավետ ծովային խեցիներից, որոնք որպես գդալ են օգտագործել նաև նախնադարյան մարդիկ: Եգիպտոսում գդալները պատրաստել են փղոսկրից, քարից, ծառից, և հաճախ դրանք պատել են կրոնական պատկերներով: Մոտ 3 հազար տարի առաջ գդալներ սկսել են պատրաստել նաև թրծած կավից: Հետագայում, սովորելով մետաղները հալեցնել, մարդիկ սկսել են գդալներ պատրաստել մետաղներից: Օրինակ՝ հայտնի է, որ հին եգիպտացիները օգտագործել են հիմնականում բրոնզե գդալներ, իսկ Հելլադայի բնակիչները՝ արծաթյա գդալներ:

Հայտնի չէ, թե երբ են սկսել գդալ օգտագործել Ռուսաստանում, բայց հայտնի է, որ առաջին արծաթե գդալը ձուլվել է Վլադիմիր Կրասնո Սոլնիշկոյի համար 998 թվականին: Հետաքրքիր փաստ է, որ եվրոպացիները, նախընտրելով ուտել ձեռքերով, սկսել են գդալ օգտագործել դրանից մի քանի դար անց: Միջին դարերում գդալները հիմնականում եղել են փայտից և եղջյուրից: Բացի այդ, դրանց արտադրության համար երբեմն օգտագործել են արույր, պղինձ և կապար, և նման գդալները հայտնի են դարձել 15-րդ դարից: Արիստոկրատները և արքաներն օգտվել են արծաթյա և ոսկյա գդալներից: Այդպիսի գդալների մասին համեմատաբար ամենավաղ հիշատակումը վերաբերում է 1259 թվականին: Անգլիացի արքա Էդուարդ 1-ինի անձնական իրերի թվում 1300 թվականին նշվել են ոսկյա և արծաթյա գդալները fleur-de-lis դրոշմադրմամբ (փարիզյան արհեստանոցի անվանում):

Գդալն իր ամբողջ պատմության ընթացքում իր ձևը տարբեր կերպ է փոփոխել, բայց կառուցվածքում միշտ էլ եղել է երեք տարր՝ գոգավոր մաս սնունդը հավաքելու և տեղափոխելու համար, բռնակ և այդ երկու մասերը միացնող վզիկ: Մինչև 17-րդ դարի կեսերը գդալները պատրաստվել են կարճ բռնակներով, Ֆրեյլի նորաձևության տարածմամբ բռնակները մի քանի անգամ երկարացվել են: Իսկ արդեն 19-րդ դարի վերջում բռնակը նաև լայնացվել և հարթվել է այնպես, որ այն հնարավոր լինի բռնել երեք մատով: Սուրճի և թեյի նորաձևությունն իր հերթին բերել է փոքրիկ գդալների ստեղծման անհրաժեշտության: Գդալները լինում են մի քանի տեսակ՝ թեյի, ապուրի, աղանդերի, երբեմն լինում են նաև հատուկ աքցան գդալներ: Աղցանների համար օգտագործում են հատուկ մեծ գդալներ կամ դրան համարժեք՝ ճեղքերով գդալներ, որպեսզի ավելորդ ձեթը և կիտրոնի հյութը կարողանան դրանց միջից թափել ափսեի մեջ: Ապուրների համար օգտագործվում են խոր գդալներ, որոնք նման են փոքրիկ շերեփի:

Սոուսների համար օգտագործվում է մեծ գդալ, որը սովորականից ավելի խորն է՝ սոուսը չթափելու և սեղանը չաղտոտելու համար: Ներկայում գդալների արտադրության հիմնական նյութը չժանգոտվող պողպատն է, որը որոշ դեպքերում երբեմն պատված է ոսկով և արծաթով, ինչպես նաև ալ յումինը և պլաստմասան: Օգտագործվում են նաև փայտե գդալներ, բայց հիմնականում որպես դեկորատիվ տարր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

СМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах