Ինչո՞ւ չի թույլատրվում ննջասենյակում պահել հայելի
ЛАЙФAnalitik.am–ը գրում է.
Հայելին առեղծվածային է մնացել բոլոր ժամանակներում: Անկախ մարդկության հավատքի կամ մշակույթի պատկանելիությունից, հայելու հանդեպ յուրաքանչյուրը յուրահատուկ վերաբերմունք ուներ, թե ինչպե՞ս պետք է վարվել նրա հետ կամ ի՞նչ առեղծվածներ են թաքնված արտաքին միջավայրը պատկերող առարկայում:
Օրինակ՝ բազմաթիվ պատճառներով չի թույլատրվում ննջասենյակում պահել հայելի: Առաջին պատճառն այն է, որ աստրալ հոգին, որը սովորաբար քնի ժամանակ դուրս է գալիս մարդկանց միջից, կարող է փակվել հայելու հետեւում, որտեղից դուրս գալը, հաճախ անհնար է լինում: Երկրորդ պատճառը տարածված կարծիքի համաձայն այն է, որ հայելիները մարդկանցից խլում են իրենց դրական էներգիան, որն էլ բացասական է ազդում մարդկանց առողջության և ինքնազգացողության վրա:
Ասում են , որ այդպիսի մարդիկ հաճախ տանջվում են անքնությունից եւ իրենց վատ են զգում երկարատեւ քնից հետո, դառնում նյարդային ու դյուրագրգիռ:



