Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Նիկոլ Փաշինյանը Տավուշում ծանոթացել է ենթակառուցվածքների զարգացման, դպրոցաշինության և այլ ծրագրերի ընթացքին

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 29-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը նախ եղել է Նոյեմբերյան խոշորացված համայնքում՝ տեղի բժշկական կենտրոնի մասնաշենքի շինհրապարակում, ծանոթացել մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների հիմնման աշխատանքներին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Վարչապետը նշել է, որ կառավարությունն իր հերթին բաժանմունքները կհամալրի նոր գույքով: Շինաշխատանքները կավարտվեն 2024 թվականի փետրվարին:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն 440 հազար դրամ, որից 19 մլն դրամը՝ պետբյուջեից: Վարչապետը գոհունակություն է հայտնել աշխատանքներից և նշել, որ տարբեր համայնքներում փողոցների տուֆապատումը կամ սալարկումը ոչ միայն երկարատև կծառայի բնակչությանը, այլ նաև գրավիչ կդարձնի զբոսաշրջության տեսանկյունից և կապահովի յուրահատուկ կոլորիտ:

Վարչապետը ծանոթացել է նաև Դովեղի մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այն նախատեսված է ավելի քան 100 երեխայի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը 750 մլն դրամ է, որը հատկացրել է կառավարությունը: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտել հաջորդ տարի:

Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել մշակույթի տան վերանորոգման ավարտված աշխատաքների վերաբերյալ: Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են մշակույթի տան դահլիճն ու սպասասրահը։ Շենքի ընդհանուր մակերեսը 1154քմ է, վերանորոգված մակերեսը՝ 204քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 36 մլն դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 21,642,462 դրամ։ Մշակույթի տանը գործում են նկարչության, կավագործության և արվեստի այլ ճյուղերի խմբակներ:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Կիրանցի մոդուլային դպրոցի կառուցման շինհրապարակ: Նոր կառուցվող դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, աշխատանքների 60 տոկոսը կատարվել է: Ընդհանուր առմամբ, ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 750 մլն դրամ: Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին:

Սուբվենցիոն ծրագրով իրականացվել են նաև Աչաջուր բնակավայրի օղակաձև ճանապարհի 6000քմ մակերեսով և 828 գծմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ, որոնց համար ծախսվել է 90 մլն 376 հազար դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 49,7 մլն դրամ։

Իսկ Ակնաղբյուր բնակավայրում 2022թ. մեկնարկած Մ-4- ավտոճանապարհի համապատասխան հատվածի՝ Ակնաղբյուր բնակավայրի 1-ին փողոցի, հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարի: 3 կմ երկարությամբ ասֆալտապատման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 225 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ հիմնվել են համակարգչային տոմոգրաֆիայի և հեմոդիալիզի բաժանմունքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն դրամ է: Նշվել է, որ արդեն իսկ հետազոտվել են 1500 շահառուներ, 24 հիվանդ ստանում է հեմոդիալիզ։

Վարչապետը եղել է նաև Իջևան համայնքի Գանձաքարի միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակում և ծանոթացել 2022թ.-ից մեկնարկած աշխատանքներին, որոնք նախատեսվում են ավարտել հաջորդ տարի: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 1,8 մլն դրամ է, իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ: Նոր դպրոցը կլինի սեյսմակայուն՝ առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում, ինչպես նաև՝ էներգախնայող:

Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի շրջանակում իրականացվել են նաև Մ-4 - Ճամբարակ - Մ-14 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջան համայնքի Գոշ-Աղավնավանք 11 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ, որոնց համար կառավարությունը հատկացրել է 869 մլն դրամ։

Դիլիջան համայնքում վարչապետը ծանոթացել է մասնավորի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում բիզնես համալիրի, տվյալների վերամշակման կենտրոնի և հանգստի գոտու հիմնման աշխատանքների ընթացքին: Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ներդնել 25 մլն դոլար, ողջ ներդրումային ծրագիրը գնահատվում է 100 մլն դոլար: Տեղեկացվել է, որ տվյալների վերամշակման կենտրոնը կունենա ժամանակակից սերվերային տնտեսություն, ինչը կօգնի տեխնոլոգիական, կիբեռանվտանգային և այլ ծառայություններ մատուցել նաև պետությանը:

«Ենթակառուցվածք ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում կառավարությունը ներդրողին օգնում է ճանապարհի կառուցման և ինտերնետ ցանցի ապահովման աշխատանքներում: Պետության օժանդակությունը գնահատվում է 476 մլն դրամ: Ակնկալվում է ներդրումային ծրագիրն ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում:

Դիլիջանում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվում են նաև Կամարինի 1 հասցեից Օրջոնիկիձե 57-Կամարինի 37 հասցե ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսվում է 2023թ.-ին: 1,5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 206,8 մլն դրամ է, որից 82,7 մլն-ը համաֆինանսավորվել է պետբյուջեից:

Նիկոլ Փաշինյանն այցի ավարտին ծանոթացել է նաև Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի շենքի 2022թ.-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին, որոնք կրկին իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: 1920-ական թվականներին կառուցված շենքն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Կատարվել է աշխատանքների 30 տոկոսը, ավարտը նախատեսվում է ընթացիկ տարում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 232 մլն դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորվել է գրեթե 93 մլն դրամ:

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран