Իսրայելում ընթանում են զանգվածային բողոքի ցույցեր՝ ընդդեմ դատաիրավական բարեփոխումների
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի տարբեր քաղաքներում խորհրդարանի ամառային նստաշրջանի բացման նախօրեին բողոքի ցույցեր են տեղի ունենում ընդդեմ դատաիրավական բարեփոխումների, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տասնյակ հազարավոր ցուցարարներ են հավաքվել Թել Ավիվում։ Կենտրոնական շրջանում ճանապարհները փակ են, ոստիկանները հերթապահում են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելում հակակառավարական ցույցերը օրական հավաքում են մինչև 450 հազար մարդ։
Ըստ The Times of Israel-ի՝ Թել Ավիվի կենտրոնում ակցիային մասնակցել է մինչև 200 հազար ցուցարար։
Մարդիկ բողոքում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականության և դատաիրավական բարեփոխումների դեմ՝ չնայած այն բանին, որ կառավարության ղեկավարը հետաձգել է դրա ընդունումը։
Թել Ավիվում ոստիկանության հրահանգներին չհնազանդվող ցուցարարների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ։ Բերման են ենթարկվել տասնյակ ցուցարարներ։
Մարտի 27-ին Նեթանյահուն հայտարարեց, որ դատաիրավական բարեփոխումների օրինագծի երկրորդ և երրորդ ընթերցումը հետաձգելու է մինչև ամռանը կայանալիք խորհրդարանի հաջորդ նիստը։