Ես վատ նախագահ չեմ, բայց հաստատ լավագույն հայրը չեմ. Զելենսկին պատմել է ընտանիքի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անկեղծ հարցազրույց է տվել սկանդինավյան լրատվամիջոցներին։ Պետության ղեկավարը խոստովանել է, որ բավարար ժամանակ չունի երեխաներին դաստիարակելու համար։ Նա նշել է, որ երեխաներին դաստիարակում են կինն ու պատերազմը։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Զելենսկին ընդգծել է, որ ամբողջ ժամանակը տրամադրում է իր աշխատանքին, որն այժմ շատ կարևոր է։
«Անհնար է հավասարակշռություն գտնել: Անհնար է: Ես հիմա, ինչպես ասում են, վատ նախագահ չեմ, բայց ես հաստատ հիմա լավագույն հայրը չեմ: Ես բավարար ժամանակ չունեմ երեխաներիս և ընտանիքիս համար: Ինձ հարցրին՝ ինչի համար եմ ափսոսում, ես ուզում էի ասել, բայց հետո մտածեցի, որ դա չափազանց անձնական է, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ փոխկապակցված է: Ես ափսոսում եմ, որ ժամանակ չունեմ երեխաներիս համար, և ես նրանց չեմ դաստիարակում: Նրանց դաստիարակում են կինս ու պատերազմը, և ես ափսոսում եմ, որ չկամ, բայց չեմ ափսոսում, որ այս ժամանակը տրամադրում եմ իմ աշխատանքին, որը կարևոր եմ համարում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկիներն ունեն երկու երեխա՝ դուստր Ալեքսանդրան՝ ծնված 2004 թվականին, և որդին՝ Կիրիլը՝ ծնված 2013 թվականին։