Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արժանապատվություն ունեցող երկրի ղեկավարը կսառեցներ ցանկացած բանակցություն, քանի դեռ թշնամու բանտերում տառապում են իր գերիները․ Ավետիք Իշխանյան

ИНТЕРВЬЮ

ԼՈՒՐԵՐ․com-ը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է հրապարակախոս և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։

-Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում թշնամին անցակետ է տեղադրել, անգամ զննում են մեքենաները։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ադրբեջանն անխոչընդոտ տեղակայվել։


-Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում անցակետի տեղադրումն ուղիղ կապված է Հայաստանի կողմից պաշտոնապես, նկատի ունեմ վարչապետ կոչեցյալին, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հետ։ Իհարկե, բոլորը խոսում են չարաբաստիկ  2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտելու մասին՝ նաև մեղադրելով Ռուսաստանին, որ չի դիմում ուժային քայլերի։ Նախ, հիշենք, որ նույն նոյեմբերի 9-ի համաձայնագիրը բազմիցս խախտվել է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից։ Ադրբեջանը չի վերադարձրել գերիներին, շարունակ խախտում է հրադադարը, գրավում բուն Հայաստանի տարածքները։ Հայաստանն էլ իր կողմից է խախտել համաձայնագիրը՝ թշնամուն հանձնելով Գորիս-Կապան ճանապարհը, ապա Բերձորն  ու Աղավնոն։ Փաստորեն, երկու կողմի խախտումներն էլ  եղել են և են հօգուտ Ադրբեջանի, ի վնաս հայկական կողմի։ Արժանապատվություն ունեցող երկրի ղեկավարը կսառեցներ ցանկացած բանակցություն, քանի դեռ թշնամու բանտերում տառապում են իր գերիները։ Բայց Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, թութակի պես կրկնելով իրենց տիրոջ խոսքերը, ողջ պատասխանատվությունը գցում են ռուս խաղաղապահների վրա։ Նույնիսկ, ծագումով արցախցի, այսպես կոչված՝ անվտագության խորհրդի քարտուղարը, համարում է, որ, ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի, Բերձորի միջանցքը պատկանում է Ռուսաստանին։ Ի՞նչ ասես․․․․ Այսինքն, Բերձորի շրջանը նունն է, ինչպես օրինակ Բրյանսկի մարզը։ Սա տգիտությու՞ն է, թե չգիտեմ՝ ինչ։ Նրան հիշեցնենք, որ ի տարբերություն իրեն՝ Ադրբեջանը, որը համարում է Բերձորը, նաև Արցախն իր տարածքը, երբեք կամովին իր հողերն այլ երկրի չէր նվիրի։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների պահվածքին և գործողություններին։ Պետք է հաշվի առնել, որ ռուս խաղաղապահների զորախումբը և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան տարբեր գործառույթներ ունեն։ Եթե 102-րդ ռազմաբազան մեր դաշնակից Ռուսաստանի զորախումբն է, ապա Արցախում տեղակայված ռուսական զորախմբի գործառույթներն այլ են, այն պետք է պահպանի չեզոքություն կողմերի միջև՝ փորձելով  ապահովել երկու հակամարտող կողմերի միջև հրադադարը։ Այո՛, փորձելով, քանի որ, եթե դիմի զենքի , ապա տվյալ պարագայում Ադրբեջանը նրան կմեղադրի կողմնակալության մեջ և կպահանջի հեռանալ։ Եվ օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից՝ Ադրբեջանը դիմում է սադրանքների։ Ինքս տպավորություն ունեմ, որ, կարծես, համաձայնեցված դրան են ձգտում  և՛ Հայաստանը,  և Ադրբեջանը, որը ձեռնտու է նաև հավաքական Արևմուտքին՝ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու համար։
Հիշեցնեմ նաև, որ դեռևս չկա որևէ օրինակ, որ խաղաղապահները, ինչպիսին էլ նրանք լինեն, լիարժեք կատարեն իրենց խաղաղապահպան առաքելությունը։ Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ ՄԱԿ-ի խաղաղապահների արդյունավետությունը ընդամենը 20% է։ Այսպիսով, կրկնեմ՝ այդ անցակետի տեղադրման պատասխանատուներին պետք է փնտրել Երևանի կառավարության շենքում։

 -Որքանո՞վ կարող է սա կապ ունենալ այս օրերին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային նոր փուլի հետ։ 

-Միայն անցակետի տեղակայման արձանագրումը բավական էր,  որպեսզի հայկական կողմը բոյկոտեր վաշինգտոնյան հանդիպումը, եթե, իհարկե, նրա մեջ խոսեր ազգային արժանապատվության զգացումը։ Հիշենք, թե ինչպես հայկական կողմը «հերոսաբար» բոյկոտեց նմանատիպ հանդիպումը Մոսկվայում։ Սա ցույց է տալիս, որ հայկական կողմի համար ոչ թե գործում է ազգային, պետական շահը, այլ նախապես ունեցած հանձնողական պայմանավորվածությունները։ Ինձ թվում է, որ Վաշինգտոնում արձանագրելու են արդեն եղած իրավիճակը և պայմանավորվելու են հայկական կողմի լրացուցիչ զիջումների շուրջ։  Եվ այս կապիտուլյացիոն ճանապարհային քարտեզը ներկայացվելու է որպես խաղաղության փաստաթուղթ։


-Արցախում կազմակերպվել է Ոչ Արցախի էթնիկ զտմանը արշավ։ Որքանո՞վ այն կարող է իր նպատակին ծառայել։


-Անկեղծ ասած, պատասխան դժվարանում եմ գտնել։Սա ի՞նչ է, աղերսանք  առ , այսպես կոչված,  միջազգային հանրությու՞ն։ Լավ ,այսքան ժամանակ  չե՞ն հասկացել, որ միջազգային հանրություն, որպես այդպիսի կուռ կառույց գոյություն չունի, որ ամեն խաղացող գործում է իր երկրի շահերից ելնելով և որ նրանք բոլորը, ներեցեք՝ թքած ունեն , թե այս կամ այն ժողովուրդն ինչ տառապանքների մեջ է։ Բացի խոր մտահոգություններից և լավագույն դեպքում՝ խիստ դատապարտումից բացի, այդ միջազգային հանրությունը ոչինչ չի ձեռնարկի, իսկ այս նախաձեռնությունը բոլորի քմծիծաղին կարժանանա։ Զարմանալիորեն, այդ նախաձեռնությանը միացել է նաև, Արցախի ձախողված նախագահը։ Փոխանակ իր հայրենակիցների ոգին բարձրացնելու և այո՛ զինվելու և ողջ Արցախ աշխարհը դարձնելու ազգ-բանակ-անառիկ ամրոց, նա թախանձագին դիմում է աշխարհի  «արդարներին»։

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%