Զայրացած ուղևորը հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա
МЕЖДУНАРОДНОЕUnited Airlines-ի զայրացած ուղևորը հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա՝ տեղը նստելու խնդրանքի համար: Այս մասին հայտնում է ABC7 News-ը։
Հստակեցվում է, որ ինքնաթիռը Սան Ֆրանցիսկոյից Հյուսթոն էր թռչում, երբ ուղևորներից մեկը հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա։
Ականատեսները պատմում են, որ տղամարդը խոսում էր անորոշ։ Երկու ուղևոր բռնել են նրա ձեռքերը, որ չվնասի բորտուղեկցորդուհուն։
Դրանից հետո ուղեւորն արագ գնացել է դեպի ինքնաթիռի ելքը, բացել վթարային դուռը եւ փորձել ցած նետվել։ Անձնակազմի անդամներին հաջողվել է նրան հետ քաշել ապահով վայր։
«Կիրակի (ապրիլի 30) երեկոյան Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանի մեր թիմը կապվեց իրավապահների հետ անմիջապես այն բանից հետո, երբ ուղևորը խախտեց սահմանված կանոնները», – միջադեպից հետո հայտնել են United Airlines-ից: