Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գիտուժը» բարձրաձայնում է «Ակադեմիական քաղաք» նախագծի վերաբերյալ իր լրջագույն մտահոգությունները

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 21-ին կառավարության նիստում հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը: Հիմնադրամը վերահսկելու է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացումը՝ քաղաքի նախագծում, ենթակառուցվածքների կառուցում, այլ աշխատանքների համակարգում և ապագայում նաև կառավարում։ Ըստ բովանդակությամբ դեռևս գոյություն չունեցող «Ակադեմիական քաղաք» նախագծի շուրջ ծավալված պաշտոնական զրույցների և հայտարարությունների՝ նախատեսվում է Երևանից դուրս տեղափոխել որոշ պետական համալսարաններ և գիտական ինստիտուտներ, ինչպես նաև միջազգային և միջպետական բուհեր։

Այս հայտարարությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը բարձրաձայնում է «Ակադեմիական քաղաք» նախագծի և գիտության քաղաքականության մեջ վերջին զարգացումների վերաբերյալ իր լրջագույն մտահոգությունները և այն հիմնավոր հարցերը, որոնց պատկան մարմինները պարտավոր են պատասխանել՝ մինչև ցանկացած գործընթաց մեկնարկելը։

Մասնավորապես, այդ մտահոգությունները և հարցերն են.

1. Անընդունելի է գիտությունը դիտարկել միայն կրթությանը սպասարկող, առավել ևս կրթությանը ենթակա բաղադրիչ։

«Ակադեմիական քաղաք»-ը նախատեսված է ստեղծել համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի։ Ըստ այդմ էլ նախագծի հեղինակների սահմանած բոլոր թիրախները բխում են կրթության մասին ռազմավարությունից։

Մասնավորապես, նախագծի մասին քննարկումների մեջ բացակայում են երկրի կարիքներից և նպատակներից բխող ԳՀՓԿ (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական) աշխատանքների պետական պատվերի համակարգի ստեղծման, մասնավոր ԳՀՓԿ աշխատանքները (private R&D) զարգացնելու, Հայաստանի համար գիտության գերակա ուղղությունները վերջապես սահմանելու, մրցունակ գիտնականների քանակն ավելացնելու, գիտությունը տնտեսության հետ կապելու մեխանիզմներ մշակելու մասին հարցերը և թիրախները։

Այսինքն՝ Հայաստանում պարզապես գոյություն չունի գիտության/ԳՀՓԿ աշխատանքների մասին ոչ մի ռազմավարություն, ոչ մի հայեցակարգ որի վրա հնարավոր կլիներ հղում տալով սահմանել գիտության համար թիրախային նպատակները։

Ստացվում է, որ «Ակադեմիական քաղաք» նախագիծը սպասարկում է միայն կրթությունից բխող նպատակները՝ դիտարկելով գիտությունը միայն կրթության որակի բարձրացմանը նպաստող բաղադրիչ։ Բուհերի հետազոտական բաղադրիչի ուժեղացումը, գիտության և բարձրագույն կրթության միջև կապի զարգացումը, անշուշտ, չափազանց կարևոր խնդիր է, սակայն նման մոտեցմամբ կառավարությունը ոչ միայն այն չի լուծում, այլև հարվածի տակ է դնում առանց այն էլ թույլ գիտական էկոհամակարգի հետագա զարգացումը և, անգամ, գոյությունը:

2. Նախագիծ՝ առանց մշակված բովանդակության։

«Ակադեմիական քաղաք» նախագծի մասին բացի վայրից և ֆիզիկական միջավայրի մասին բավականին մակերեսորեն սահմանված ցանկություններից ոչ մի այլ տեղեկատվություն չկա։ Չգիտենք՝ ո՞ր համալսարաններն են նախատեսում տեղափոխել և ո՞ր գիտական ինստիտուտների կամ գիտական խմբերի հետ են ցանկանում միավորել/ինտեգրել, ի՞նչ սկզբունքի կամ հաշվարկի վրա է այդ ամենը որոշվում։ Շատ կարևոր հարց է՝ ինչպե՞ս և ովքե՞ր են կառավարվելու Ակադեմիական քաղաքը և, հատկապես, դրա գիտահետազոտական բաղադրիչը, ի՞նչ մեխանիզմներ են մշակվելու գիտության անկախությունն ապահովելու և, հարկ եղած դեպքում, իշխանական մարմինների ոտնձգություններից պաշտպանելու համար։

3. «Գիտուժ» նախաձեռնությունն ահազանգում է ՀՀ գիտական ինստիտուտների և դեռևս մնացած գիտական ներուժի վրա ծառացած վտանգի մասին։

Համալսարանները և պետական գիտական հաստատությունները հանդիսանում են պետական ԳՀՓԿ համակարգի երկու հիմնական դերակատարները։ Գիտական ինստիտուտները համալսարաններին կցելու մտահաղացման հեղինակների քայլերը և մոտեցումները, ցավոք, վկայում են, որ վերջիններս չեն գիտակցում ժամանակակից աշխարհում պետական գիտական հաստատությունների (public research institutions) դերը պետականաշինության և պետության մրցունակության ապահովման գործում։

Նման փոփոխություններ ձեռնարկելուց առաջ կառավարությունը պարտավոր է հանձնառություն վերցնել, որ նոր համակարգ չունենալով ոչ մի դեպքում չի քանդելու և չի խանգարելու գործող՝ գիտական ինստիտուտների կառավարման ակադեմիական համակարգում բարեփոխումներին ու ռազմավարական ներդրումներին։

Եթե ԳԱԱ նախագահությունը չի կարող բարեփոխումների իրատեսական ծրագիր առաջարկել կառավարությանը, ապա կառավարությունը՝ որպես ԳԱԱ հիմնադրի՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմին, պարտավոր է ապահովել նոր՝ ավելի երիտասարդ և միջազգայնորեն մրցունակ գիտնականների մուտքը ԳԱԱ նախագահություն, այլ ոչ թե քանդել այն։

4. Գիտական ինստիտուտներն ու բուհերը մասնակցու՞մ են «Ակադեմիական քաղաք» նախագծի մշակմանը կամ քննարկումներում։

Այս ամիսների ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության անդամները բազմաթիվ հանդիպում-քննարկումներ են ունեցել պետական բուհերի ռեկտորների ու պրոռեկտորների, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտական ինստիտուտների տնօրենների և առանձին գիտնականների հետ։

Քննարկումների ընթացքում շահագրգիռ կողմերը կիսվել են «Ակադեմիական քաղաք»  նախագծի վերաբերյալ իրենց տարաբնույթ մտահոգություններով, բողոքել անորոշ իրավիճակից և գործընթացի մեջ անգամ քննարկումների մակարդակում ներգրավված չլինելուց։

Նաև հանդիպել ենք ԿԳՄՍՆ-ի և ԳԿ-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս մեզ հավաստիացրել էին, որ գիտությանը վերաբերող ցանկացած արմատական փոփոխություն անելուց առաջ լայն քննարկումներ են սկսելու շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Հարց է առաջանում. ե՞րբ են սկսելու պաշտոնյաների կողմից խոստացած այդ քննարկումները և ի՞նչ ֆորմատով։ Սեպտեմբերին արդեն ուշ է լինելու, քանի որ նախագծի մեկնարկն արդեն տրվել է, իսկ հայեցակարգը, ըստ եղած տեղեկատվության, արդեն վերջնականացման փուլում է։

5. Ի՞նչ միջոցներով է ՀՀ կառավարությունը ֆինանսավորելու Ակադեմիական քաղաք նախագիծը։

Կարծում ենք ոչ միայն շահագրգիռ կողմերին, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետք է տեղեկացնել, թե իրենց երկրի կառավարությունն ի՞նչ միջոցներով է պատրաստվում իրականացնել այսպիսի մեծ նախագիծը և ի՞նչ պայմաններով են այդ միջոցները տրվելու Հայաստանին: Ապագայում հաշվետվողականության ի՞նչ մեխանիզմներ են ապահովելու։

Ինչպես բազմիցս նշել ենք, առանց երկրի նպատակներն ու կարիքները սահմանելու և դրանցից բխող պետական պատվերի վրա հիմնված ԳՀՓԿ աշխատանքների համակարգ ստեղծելու, գիտությանը վերաբերող ցանկացած նախագիծ լինելու է ոչ ռազմավարական և բերելու է ռեսուրսների աննպատակ վատնման։

«Գիտուժ» նախաձեռնությունն ամենայն ուշադրությամբ հետևելու է գործընթացներին և նախատեսում է բաց և փակ քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում նաև տարբեր հանրային դաշտերում։ Լիահույս ենք, որ գիտության քաղաքականության համար պատասխանատուները, գիտակցելով գործընթացների թափանցիկության ապահովման, կառուցողական դաշտում քննարկումների և օբյեկտիվ գնահատականներ տալու կարևորությունը, չեն հրաժարվի մասնակցել նշված քննարկումներին։

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества