Ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոշոր մաֆիոզ կլանի հանցագործություններին առնչություն ունենալու մեջ կասկածվող տասնյակ անձինք ձերբակալվել են մայիսի 3-ին Եվրոպական 6 պետությունների տարածքում, հաղորդում է Politico-ն:
Հայտնի է, որ Նդրանգետայի՝ Իտալիայի Հարավային Կալաբրիա մարզի մաֆիոզ կազմակերպության հանցագործությունների հետաքննության շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Բելգիայում:
Միայն Իտալիայում ոստիկանությունը ձերբակալել է 108 մարդու, որոնք կասկածվում են մաֆիոզ միավորումներին մասնակցելու մեջ։ Նրանց մեղադրում են, օրինակ, զենքի եւ թմրանյութերի վաճառքի մեջ։
Գերմանիայում ոստիկաններն ավելի քան 30 ձերբակալություն են իրականացրել երկրի 5 շրջաններում, ինչպես նաեւ խուզարկել տասնյակ տներ, բնակարաններ եւ գրասենյակներ: Բելգիայում խուզարկվել է մոտ 20 տուն, ինչի արդյունքում իրավապահները ձերբակալել են Նդրանգետայի ավելի քան հարյուր ենթադրյալ անդամների:
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Եվրապոլի եւ ԵՄ դատական համագործակցության գործակալության համատեղ հետաքննությունից հետո, որին մասնակցել են վեց երկրների անվտանգության ուժերի հարյուրավոր աշխատակիցներ: