Ապրիլին աճել են հացի, թարմ կաթի, պանրի գները
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. ապրիլը՝ 2022թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1%:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2023թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.4% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով:
Հնդկացորենի գինը 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ նվազել է 18.5%-ով, ոսպինը՝ 13.9%-ով, ալյուրինը՝ 8.4%-ով, բրնձինը՝ 6.9%-ով, ոլոռինը՝ 6.1%-ով, լոբունը՝ 3.3%-ով, մակարոնեղենինը՝ 1.9%-ով, ձավարինը՝ 1.8%-ով, հաճարինը` 1.7%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար՝ 2.3%, 2.2%, 3.2%, 1.4%, 1.9%, 0.2%, 2.1%, 0.3% և 0.8%-ով:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացի՝ 1.9%, մարգարինի՝ 2.6%, թարմ կաթի՝ 5.9%, պանրի՝ 11.4% գնաճ, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար՝ 3.4%, 2.2%, 0.4%, 0.9% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արձանագրվել է՝ 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գրանցվել է տավարի մսի՝ 17.3%, գառան մսի՝ 1.3% գնաճ, և խոզի մսի՝ 13.0% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2%, 0.2% և 1.5% գնանկում:
Ավելին՝ այստեղ