Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մա՛մ, երբեք չկոտրվես, չխեղճանաս, հիշի՛ր, որ հերոս տղա ունես». Թորգոմ Վարդանյանը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մանկության տարիներին շատ աշխույժ էր: Փոքր տարիքում իրեն մանկական Աստվածաշունչ էին նվիրել, հինգ տարեկանում այն անգիր գիտեր, որ էջը բացում էին, պատմում էր: Երբ ավելի մեծացավ, իրեն գրավում էր ֆիդայական շարժումը: Անդրանիկ Օզանյանի կենսագրությունն ամբողջությամբ գիտեր: Ընդունակ էր, բայց իր աշխուժությունը խանգարում էր, որ ավելի լավ սովորեր:

«Աշխարհագրություն», «Պատմություն» առարկաներն էր շատ սիրում: Միշտ ասում էր՝ Հայաստանի էկոլոգիայի նախարարն եմ դառնալու: Պարապում էր Տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար, սակայն, երբ «Աշխարհագրության» քննությունը փոխարինեցին «Հասարակագիտության» քննությամբ, մի տեսակ կոտրվեց: Չուզեց գործերը Մանկավարժական համալսարան տալ: Շատ համառ էր, եթե մի բան որոշում էր, իրեն համոզել չէր լինի: Ի դեպ, պատերազմից հետո իր մասին լույս տեսած գիրքն էլ հենց այդ պատճառով վերնագրեցինք «Կամակոր կամավորը»: Այդ տարի չընդունվեց, հետո սկսեց աշխատել, եկավ ծառայության մեկնելու ժամանակը: Փոքր տարիքում թոքաբորբով էր հիվանդացել, խրոնիկ բրոնխիտ ուներ, ոտքի նյարդն էր վնասել տիրի հրացանով, իրեն բանակ չտարան»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Թորգոմի մայրիկը:

Նշում է՝ որդին միշտ ասում էր, որ եթե պատերազմ լինի, առաջինն ինքն է գնալու. «Հայրենասեր էր, իր համար հայրենիքն առաջնային էր: Գնաց Ռուսաստան աշխատելու, մեկ տարի հետո վերադարձավ՝ իմ Հայաստանից լավ տեղ չկա»: Թորգոմի մանկությունը Մոնումենտում է անցել, տասներորդ դասարանում էր սովորում, երբ ընտանիքը տեղափոխվեց Քանաքեռ, բայց Թորգոմն այդպես էլ չհարմարվեց այդ տեղափոխությանը՝ «Մականուն ուներ, իրեն ասում էին՝ «Մոնումենտի Թոթո»»: Թորգոմը հասուն տարիքում երկու պատերազմ տեսավ՝ Ապրիլ յան և 44-օրյա: Մայրիկի խոսքով, երբ սկսվեց Ապրիլ յան պատերազմը, ուզում էր կամավորագրվել, զինկոմիսարիատ գնաց, սակայն Թորգոմին մերժեցին՝ բանակում չես ծառայել, քեզ չենք կարող տանել. եթե անհրաժեշտություն լինի, կկանչենք. «44-օրյա պատերազմի ժամանակ էլ առաջին օրերին գնաց զինկոմիսարիատ, որպեսզի մեկնի Արցախ, իրեն մերժել էին: ԵԿՄ-ում նույնպես մերժեցին: Աշխարհազորայինով գնաց: Իր հայրիկը Որսորդմիության անդամ էր և դեռ մանկության տարիներից Թորգոմին միշտ իր հետ որսի էր տանում, նա կարողանում էր շատ լավ կրակել, մարտի դաշտում ևս լավ դիպուկահար է եղել»:

Տիկին Կարինեն վերհիշում է պատերազմական օրերը. «Սեպտեմբերի 29-ին մեկնեց ռազմադաշտ, իրեն միանգամից տարել էին Հադրութ: Ուղիղ մեկ ամիս հետո նահանջի ժամանակ եկել են Մարտունի-2: Վատառողջ էր, հավանաբար անգամ կորոնայով էր վարակված: Հազում էր, ասում՝ մա՛մ, շատ թույլ եմ, համ ու հոտի զգացողությունը կորցրել էր: Վերջին օրը՝ հոկտեմբերի 28-ին, հեռախոսով խոսել էր մեր ու նաև ընկերուհու հետ: Ընկերուհուն ասել էր, որ մոլորվել են՝ համարյա հիսուն կիլոմետր վազել են, բայց, կարծես թե, սխալ կոորդինատներ են տվել, կորցրել են տեղը: Հետո պարզվեց, որ իրոք սխալ կոորդինատներ էին տվել, ամբողջ խումբը հավաքվել էր մի տեղ, Թորգոմը թույլ էր եղել, պառկել էր ու քնել: Դեպքը հենց այդ ժամանակ էլ եղել էր: ԱԹՍ-ն հարվածել էր: Գիտակցություն չէր ունեցել, բայց սիրտն աշխատել էր, փորձել էին իրեն «հետ բերել», բայց ապարդյուն, քանի որ գանգուղեղի վնասվածք էր ստացել: Այդ օրը պետք է զանգեր ինձ, բայց չզանգեց: Անընդհատ փորձեցինք, բայց չկարողացանք իր հետ կապվել: Մայրական սիրտս ինչ-որ բան էր զգում, երեկոյան 11-ի կողմերը վատ զգացի ինձ, անկախ ինձանից լացում էի, զգում էի, որ իմ երեխու հետ ինչ-որ բան է պատահել:

Փաստորեն, հենց այդ ժամին էլ դեպքը եղել էր: Առավոտյան սիրտս այնքան հանգիստ էր, ինքս ինձ մտածեցի՝ երևի Թորգոմն արդեն ապահով տեղում է: Բայց չէինք կարողանում որևէ լուր ստանալ, ո՛չ իր, ո՛չ ընկերների հեռախոսները չէին պատասխանում: Հայրիկն էլ վատ կանխազգացում ուներ: Որքան էլ բարդ իրավիճակում լիներ, ինչ էլ լիներ, Թորգոմը գոնե մի անգամ պիտի զանգեր, որ իր ձայնը լսեինք: Հոկտեմբերի 30-ից արդեն հայրիկը սկսեց փնտրել իրեն: Առաջին հերթին հիվանդանոցներում, քանի որ ասացին, որ վիրավորվել է»: Հիվանդանոցներում սկսված փնտրտուքն արդյունք չի տալիս, հերթը հասնում է դիահերձարաններին: «Ձեռքին Հիսուսի պատկերով դաջվածք ուներ, հենց դրա միջոցով էլ նոյեմբերի 3-ին իրեն «գտանք»: Դեմքի վրա որևէ փոփոխություն չկար: Նոյեմբերի 5-ին հուղարկավորեցինք Գետարգելի գերեզմանատանը՝ պապիկի կողքին: Ինքս խնդրեցի Եռաբլուր չտանել որդուս, ուղղակի չէի դիմանա ամեն անգամ այնտեղ գնալ ու մեր տղաներին տեսնել»: Որդին մայրիկին պատերազմի դաշտից նկարներ գրեթե չի ուղարկել, չի պատմել նաև, թե այնտեղ ինչ է տեղի ունենում, պատերազմից հետո ընկերներն են պատմել՝ մարտադաշտում Թորգոմն իր խորհուրդներով առաջնորդում էր տղաներին: Թորգոմը 2020 թ.-ին մտադրվել էր ամուսնանալ, ընկերուհու՝ Սոնայի հետ 10 տարի ընկերություն էին անում:

Բայց նախ կորոնան խառնեց բոլոր պլանները, իսկ հետո՝ պատերազմը: Տիկին Կարինեն ասում է՝ անգամ Սոնան չկարողացավ Թորգոմին հետ պահել պատերազմ մեկնելու որոշումից: «Ասել էր՝ միայն ափսոսում եմ, որ երեխա չունեցանք: Երբ իր 28-ամյակը նշեցինք, կարծես մի բան զգար, ասաց՝ մա՛մ, գիտեմ՝ ես 30-ին չեմ հասնելու: Ասացի՝ տղա՛ ջան, նման բաներ մի ասա, ինքն էլ հակադարձեց՝ մա՛մ, իմ սիրտը վկայում է, 30-ամյակս չեմ նշելու: Երբ գնում էր, խնդրում էի, որ մնա, ասացի՝ հորեղբորդ տղան՝ Գոռն էլ պատերազմի մեջ է, պատկերացնո՞ւմ ես՝ մեր վիճակն ինչ է լինելու: Ձեռքերը վերև պարզեց՝ Աստված ջան, եթե մի բան լինելու է, թող ինձ լինի, թող եղբորս մազը չպակասի: Այդպես էլ եղավ: Գոռն այնպիսի տեղից հրաշքով պրծավ, որ պատմելու չէ»: Թորգոմը տան ավագ որդին է, իրենից 11 տարով փոքր եղբայր ունի: «Երբ հեռախոսով խոսում էի իր հետ, սկսեցի լաց լինել, ասաց՝ «մամա՛, քեզ հավաքի, հիշիր, որ փողոցով քայլելու ես որպես հերոսի մայր, միշտ հիշիր, որ քո տղան արդեն հերոս է, քանի որ ամեն մեկի բանը չէ կռվի դաշտում մնալը: Երբեք չկոտրվես, չխեղճանաս ու այնպես չանես, որ քեզ խղճան»:

Ամեն անգամ, երբ ընկճվում եմ, իր բառերն են հնչում ականջիս: Նկարի հետ եմ խոսում՝ տղա՛ ջան, գոնե մեկ անգամ երազիս արի, կարոտել եմ: Մի օր եկավ երազիս, պինդ գրկեց՝ մա՛մ, քո աչքերին արցունք չտեսնեմ: Հիմա Սոնան է դարձել իմ աղջիկը, ընկերուհին: Երազում եմ, որ Սոնան իր ընտանիքն ու երեխաներն ունենա, մենք էլ շարունակենք շփվել: Շատ ծանր է տանում Թորգոմի մահը: Ես էլ ինձ համոզում եմ, որ Թորգոմն ուղղակի երկրում չէ, շուտով կգա: Երեկոյան ուշ ժամի, երբ գալիս էր, պատուհանը ծեծում էր, դուռը բացում էի: Հիմա ուշ ժամերին աչքս պատուհանին է, որ պիտի ծեծի, ես էլ գնամ ու դուռը բացեմ: Անընդհատ սպասում եմ, ինձ համոզում, որ ուղղակի երկրում չէ: Երևի հենց դա էլ ինձ ուժ է տալիս՝ անվերջանալի սպասումը, որ Թորգոմը գալու է»:

Հ. Գ. - Թորգոմ Վարդանյանը Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026