Կադիրովը Պուտինին խնդրել է Բախմուտում «Վագներ»-ի դիրքերը հանձնել «Ախմատ»-ին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է հղել՝ խնդրելով ՛՛Ախմատ՛՛-ի հատուկ նշանակության ուժերի բոլոր ստորաբաժանումները բոլոր ուղղություններից վերաբաշխել Բախմուտ քաղաքում՝ զբաղեցնելով ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական կազմակերպության տեղը, հայտնում է mk.ru-ն:
Նշվում է, որ Կադիրովը Պուտինին խնդրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Ազգային գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովին հանձնարարել մարտական հրամաններ տալ՝ ՛՛Ախմատ՛՛-ի ստորաբաժանումները դուրս բերելու այլ ուղղություններից և դրանք վերատեղակայելու Բախմուտում՝ ստանձնելով ՛՛Վագներ՛՛-ի դիրքերը։
Ավելի վաղ մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ մտադիր է մինչև մայիսի 10-ը դուրս բերել իր ստորաբաժանումները Բուխմուտից, քանի որ ՌԴ ՊՆ-ն բավականաչափ զինամթերք չի տրամադրում վագներականներին:
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ իր մարտիկները մայիսի 10-ին կլքեն ուկրաինական Բախմուտ քաղաքը, եթե զինամթերքի պակասը չլրացվի։ Պրիգոժինի խոսքով՝ զինամթերքի բացակայության պատճառով վագներականների կորուստներն օրեցօր ավելանում են։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Բախմուտ քաղաքը վերահսկողության տակ վերցնելը թույլ կտա հետագա հարձակողական գործողություններ իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքում։