Իրանը շարունակում է կանգնած մնալ Սիրիայի կողքին և աջակցել դիմադրության առանցքին. Ռայիսի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին «Սանա» լրատվական գործակալությանը և «Ալ-Սիրիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով օրերս Դամասկոս կատարած իր այցին, ընդգծել է, -«Իրանը շարունակում է կանգնած մնալ Սիրիայի կողքին և աջակցել դիմադրության առանցքին», գրում է parstoday.ir-ը:
Ռաիսին հայտարարել է, որ չնայած սպառնալիքներին և պատժամիջոցներին, Սիրիան դիմակայում է աշխարհի չարամետ ուժերին՝ արդարության և խաղաղության հաստատման համար:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ ամերիկացիներն իրենց նպատակներին հասնելու համար տարածքներ են գրավել Սիրիայում ,որպեսզի նրա հարստությունը թալանեն։ Գործողություն, որին նրանք չկարողացան հասնել ահաբեկչության միջոցով, սակայն Սիրիայի ժողովրդի դիմադրությունը կտապալի նրանց ծրագրերը, և հաղթանակը, ի վերջո, կպատկանի Սիրիային։
Նշելով,որ Սիրիայի հարևան երկրների մտահոգությունները փարատելու ելքը այս երկրի բոլոր տարածքները կառավարության ինքնիշխանությանը վերադարձնելն է, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է,-«Ոչ մի օտար ուժ չպետք է ներկա լինի Սիրիայի տարածքի որևէ հատվածում»։
ԻԼԻՊ-ի պարտությունից հետո, Սիրիայի և Իրանի հարաբերություններն այժմ ընդլայնվել և դիվերսիֆիկացվել են, և բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների զարգացման հստակ հեռանկարներ կան։