Մոսկվայում հայտարարվել է փոթորկի նախազգուշացման «նարնջագույն» աստիճան
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում եղանակային վտանգի նախավերջին` «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել: Վկայակոչելով LifeNews-ը, հունվարի 9-ին քամու արագությունը կհասնի 17 մետր վայրկյանի, սպասվում է ուժեղ ձյուն: Օդի ջերմաստիճանը կլինի մինչև -16 աստիճանի սահմաններում։
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ վատ եղանակի պատճառով կարող են լինել էլեկտրամատակարարման խափանումներ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ նախազգուշացրել է, որ եղանակային վատ պայմանները կարող են հանգեցնել բարդությունների քաղաքի փողոցներում: Փրկարարները մարդկանց կոչ են արել խուսափել անձնական տրանսպորտով երթևեկելուց, իսկ հետիոտներին` հեռու մնալ ծառերից և գովազդային վահանակներից, որոնք կարող են պոկվել քամու պատճառով:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



