Իսրայելի իշխանությունները պաղեստինական դպրոց են քանդել Արևմտյան ափում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի իշխանությունները կիրակի պաղեստինական դպրոց են ոչնչացրել նվաճված Արևմտյան ափում՝ արժանանալով Եվրամիության կոշտ դատապարտմանը, հաղորդում է Reuters-ը։
ԿՈԳԱՏ-ը՝ իսրայելական զինված ուժերի ստորաբաժանումը, հայտարարել է, որ շենքը, որ Բեթղեհեմից 2 կմ հեռավորության վրա էր գտնվում, ապօրինի էր կառուցված և «ճանաչված էր վտանգավոր ցանկացած մեկի համար, ով սովորում կամ մտնում էր ներս», դրա համար էլ իսրայելական դատարանը «հրամայել էր քանդել այն»։
Պաղեստինցիների շրջանում Եվրամիության ներկայացուցչությունը թվիթերյան իր պաշտոնական կայքէջում հայտարարել է, որ ցնցված է դպրոցի քանդմամբ, որը դա պաղեստինցի 60 երեխաների վրա կանդրադառնա։ Դպրոցի քանդումը «ապօրինի է միջազգային իրավունքի տեսակետից» և «միայն մեծացրեց պաղեստինյան բնակչության տառապանքները և էլ ավելի սրեց առանց այն էլ լարված իրադրությունը»,- հայտարարել է ԵՄ պատվիրակությունը։
ԿՈԳԱՏ-ն ասել է, որ մինչև հարկադիր քանդումը շենքի սեփականատերը մերժել է շինության կարգավիճակի մասին իր հետ բանակցելու իսրայելական իշխանությունների փորձերը։
Աշակերտներն ու վկաները պատմել են, որ շենքը ավերակի է վերածվել, և այնտեղ եղած դպրոցից հետք անգամ չի մնացել։