Արդեն վեցերորդ անգամ կազմակերպվում է լեռնային վազքի միջազգային միջոցառում, նվիրված Հայոց եռատոնին. Ավետիք Չալաբյան
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն վեցերորդ անգամ, Վայոց Ձորի հրաշագեղ մի անկյունում՝ Ռինդ գյուղում, տիկնոջս՝ Անահիտի և իր նվիրյալ գործընկերների կողմից կազմակերպվում է լեռնային վազքի միջազգային միջոցառում, նվիրված Հայոց եռատոնին: Ամեն անգամ, ես ինքս մասնակցել եմ այս միջոցառմանը որպես վազորդ, թեև վերջերս արդեն այդքան հեշտ չի՝ ոչ մարզավիճակի, ոչ էլ տրամադրության առումով:
Թեև այս տարի ևս տրամադրությունն այդքան էլ տոնական չի, և Եռատոնի երեք տոներից մեկը խլել են մեզնից, մենք համոզված ենք, որ դա ժամանակավոր է, և մենք ազգովի բավարար կամք ու տոկունություն ունենք՝ վերականգնելու մեր Եռատոնը: Իրականում, մեր ապագայի հաղթանակները կերտվում են այսօր, և դրանք յուրաքանչյուրիցս կամք, տոկունություն և նաև համախմբում են պահանջում, ներառյալ մեր ամենօրյա կյանքում:
Շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառման բոլոր կազմակերպիչներին, և ջերմ ողջույններ հղում Արցախի մեր քույրերին և եղբայրներին, որոնք այսօր իրենց հավաքական կամքով ու տոկունությամբ բոլորիս հույս, հավատ և հաղթելու վճռականություն են տալիս: Աստված պահապան մեր հրաշագեղ երկրին, և մեր պայքարող ժողովրդին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



