Ուկրաինային գազի մատակարարումները հուլիսի 1-ից դադարեցված են. «Գազպրոմ»
ЭКОНОМИКА«Գազպրոմը» հուլիսի 1-ի Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից դադարեցրել Է գազի մատակարարումներն Ուկրաինային՝ վճարման բացակայության պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Ուկրաինան չի վճարել հուլիսին գազի մատակարարումների համար: Հուլիսի 1-ի առավոտյան ժամը 10-ից «Գազպրոմի» կողմից Ուկրաինային գազի մատակարարումները դադարեցված են: «Գազպրոմն» Ուկրաինային ոչ մի գնով գազ չի մատակարարի առանց կանխավճարի»,- հայտարարել Է Միլլերը:
«Նաֆտոգազն» ավելի վաղ հայտարարել Է, որ 2015 թվականի հուլիսի 1-ից դադարեցնում Է գազի գնումը մինչեւ այն պայմանների համաձայնեցումը, որոնք չեն համաձայնեցվել հունիսի 30-ին Վիեննայում կայացած եռակողմ բանակցությունների ժամանակ: Ըստ որում «Նեֆտոգազը» հուսով Է, որ Եվրահանձնաժողովի աջակցությամբ կողմերը մոտ ժամանակներս համաձայնության կհասնեն ՌԴ-ից Ուկրաինային գազի մատակարարումների ընդունելի պայմանների շուրջը եւ պատրաստ Է մասնակցելու այդ հարցի շուրջը եռակողմ բանակցություններին՝ երեք կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետում, հաղո րդել Է ՏԱՍՍ-ը:
XX