Զախարովան Զելենսկուն «21-րդ դարի նոր Հուդա» է անվանել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան ալիքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է Հուդայի նոր մարմնավորում այն բանից հետո, երբ նա հրամանագիր է ստորագրել մայիսի 9-ը երկրում որպես Եվրոպայի օր նշելու վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա, որով առաջարկվում է մայիսի 9-ը սահմանել որպես Եվրոպայի օր։ Նա հայտարարել է, որ այսօր, «ինչպես 80 տարի առաջ, Ուկրաինան պայքարում է տոտալ չարի դեմ՝ հանուն թե՛ իր, թե՛ ամբողջ Եվրոպայի ապագահի»։
«Ի՞նչը կարող է թշնամուց ավելի վատ լինել: Դավաճանը: Ահա Զելենսկին։ Հուդայի նոր մարմնավորումը 21-րդ դարում: Մայիսի 9-ին Հաղթանակի օրը չեղարկելով՝ նա մեկընդմիշտ դավաճանեց իր նախնիներին՝ նրանց, ովքեր կռվել են Կարմիր բանակի շարքերում, նրանց, ովքեր տառապել և խոշտանգվել են համակենտրոնացման ճամբարներում, և նրանց, ովքեր աշխատել են Հաղթանակի համար թիկունքում», - գրել է նա:
Նշենք, որ 2015 թվականից՝ մայիսի 8-ին, Ուկրաինայում նշվում է Հիշատակի և հաշտեցման օրը՝ որպես Հաղթանակի օրվա այլընտրանք։ Այս տոնի հաստատումը համընկել է ապակոմունիզացիայի մասին օրենքի ընդունման հետ։
Ուկրաինայից հետո նախկին ԽՍՀՄ երկրների իշխանությունները փոխեցին իրենց վերաբերմունքը Հաղթանակի օրվա և դրա խորհրդանիշների նկատմամբ։ Այսպիսով, Մոլդովայում, Լատվիայում, Լիտվայում և Վրաստանում գեորգիևյան ժապավենն օրենքով արգելված է։ 2017 թվականից մայիսի 9-ը Մոլդովայում նշվում է որպես Եվրոպայի օր։ Վրաստանում Եվրոպայի օրը նշվում է մայիսի 6-ին։
Նշենք, որ տասնամյակներ ի վեր ԽՍՀՄ-ում մայիսի 9-ը նշվել է որպես նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օր: