Ինչի համար է պետք դատարկ ստամոքսին ջուր խմելը
ЛАЙФԱյսօր Ճապոնիայում չափազանց տարածված է արթնանալուց անմիջապես հետո ջուր խմելը։ Ավելին, գիտնականները պարզել են, որ առավոտն այս տարբերակով սկսելը չափազանց օգտակար է։ Այն դրական է ազդում հետեւյալ հիվանդությունների դեպքում՝ գլխացավ, հոդացավեր, սրտային հիվանդություններ, արթրիտ, արագ սրտխփոց, էպիլեպսիա, ճարպակալում, բրոնխիալ ասթմա, մենինգիը, երիկամների հիվանդություն, սրտխառնոց, գաստրիտ, լուծ, թութք, դիաբետ, փորկապություն, կոկորդի հիվանդություններ։ Այսպիսով՝ ճապոնացիների մեթոդը՝
1. Արթնանալուց անմիջապես հետո, նախքան ատամները լվանալը, 4 բաժակ ջուր խմեք՝ յուրաքանչյուրը 160 մլ։
2. Մաքրեք ատամներն ու 45 րոպե ոչինչ մի կերեք կամ խմեք։
3. 45 րոպեից նախաճաշեք։
4.Նախաճաշից, ճաշից ու ընթրիքից հետո 2 ժամ ոչինչ մի խմեք։
5. Ծեր եւ հիվանդ մարդիկ, ովքեր միանգամից 4 բաժակ ջուր չեն կարողանա խմել, կարող են քչից սկսել ու կամաց կամաց հասցնել 4 –ի։ Այս մեթոդը կողմնակի ազդեցություններ չունի, սակայն սկզբում մեզը կարող է շատանալ։ Ջուր խմեք ու առողջ եւ ակտիվ կյանք վարեք։



