Լուկաշենկոն չի գնացել Պուտինի և մյուս ղեկավարների ընթրիքին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հաղթանակի օրվա առթիվ Մոսկվայում գտնվող մյուս ղեկավարների հետ ընթրիքին և վերադարձել է Մինսկ։
Բելառուսական «Նաշա Նիվա» հրատարակությունը պնդում է, որ դա հավանաբար պայմանավորված է Բելառուսի նախագահի առողջական վիճակով։
«Լուկաշենկոն ներկա չի եղել Հաղթանակի շքերթից հետո երկրների ղեկավարների համար տրված ընթրիքին»,- գրում է թերթը՝ չնշելով տեղեկատվության աղբյուրը։
«Նաշա Նիվան» պնդում է, որ հենց ենթադրյալ վատառողջության պատճառով է, որ Բելառուսի նախագահը բոլորի հետ ոտքով չի գնացել Ալեքսանդրյան այգի, այլ մեքենայով է հասել Անմար կրակի մոտ։ Հրատարակությունը նաեւ նշել է, որ այսօր Լուկաշենկոյի աջ ձեռքին վիրակապ է եղել։
РБК-ն, իր հերթին, հայտնում է, որ Հաղթանակի շքերթից հետո Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել օտարերկրյա առաջնորդների հետ, իսկ Լուկաշենկոն դրան չի մասնակցել։ Ըստ բելառուս քաղաքագետ Դմիտրի Բոլկունցի՝ Լուկաշենկոն առողջական պատճառներով չի կարողացել մասնակցել ընթրիքին, նրան «շտապօգնության մեքենան ուղեկցել է» օդանավակայան։