Ուրալում լայնամասշտաբ հրդեհները գրեթե 5,7 հազար շինություն են ոչնչացրել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուրալի դաշնային շրջանում լայնամասշտաբ հրդեհները ոչնչացրել են գրեթե 5,7 հազար շինություն, այդ թվում՝ ավելի քան 500 բնակելի տուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրին։
Աղբյուրի տեղեկություններով ՝ ամենից շատ տուժել է Կուրգանի մարզը, որտեղ այրվել է 5,2 հազար շինություն:
«Վերջին տվյալներով՝ Ուրալում լայնամասշտաբ հրդեհների հետեւանքով ոչնչացվել է գրեթե 5,7 հազար շինություն, այդ թվում՝ 535 բնակելի տուն»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը խոստացել է, որ հրշեջները կկարողանան մինչեւ օրվա ավարտ վերացնել Ուրալում բնական հրդեհները:
Հրդեհների վերացման գործում ներգրավված է մեծ ավիացիոն խմբավորում, որը բաղկացած է չորս ԻԼ-76 ինքնաթիռներից, Բե-200 ամֆիբիա ինքնաթիռներից, Մի-8 եւ Մի-26 ուղղաթիռներից:
Տեղում աշխատում է նաեւ ցամաքային խմբավորումը։