Պլատինին կբողոքարկի ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի որոշումը
СПОРТՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հունվարի 11-ին կբողոքարկի իրեն 8 տարով ֆուտբոլային գործունեությունից հեռացնելու մասին ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի որոշումը: Վկայակոչելով France press-ը, այս մասին հայտնել է Միշել Պլատինիի փաստաբանը:
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին ստացել են ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատի որոշումը, որը երկու պաշտոնյաներին ֆուտբոլից 8 տարով հեռացնելու որոշում է կայացրել: Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն սեպտեմբերի 25-ին գործ էր հարուցել Բլատերի դեմ, ով կասկածվում էր 2011թ. Միշել Պլատինիին անօրինական ճանապարհով 2 միլիոն շվեյցարական ֆրանկ ուղարկելու մեջ: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը 2015թ. դեկտեմբերի 21-ին Բլատերին և Պլատինիին 8 տարով ֆուտբոլից հեռացնելու որոշում է կայացրեÕ ¬: