Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր է
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բաչկովն ուժերը չափեց Ուզբեկստանից Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաևի հետ: Բաչկովը զիջեց 5:0 և նվաճեց իր 4-րդ բրոնզե մեդալն ԱԱ-ներում:
Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցեց Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբես Մուհիդինի հետ: Մանասյանը զիջեց 0:5: