Մալաթիայի գյուղմթերքների շուկայում կատարված գողությունը բացահայտվել է
ОБЩЕСТВО2015 թ. դեկտեմբերի 29-ին Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել գյուղմթերքների շուկայում Ռոզա Թ.-ի դրամապանակի գողության դեպքը. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ Դրամապանակում եղել էին փաստաթղթեր, 50.000 դրամ, 10 եվրո, ոսկյա ականջօղ, բանալի և այցեքարտեր: Վնասի չափը կազմում էր 74.000 դրամ: Հունվարի 8-ին ոստիկանության ծառայողները, Վանտյան փողոցի թիվ 61/Ա հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



