Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՄԱՅԻՍԻ)․ Երևանում գործարկվել է առաջին հիդրոէլեկտրակայանը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բրազիլիա՝ Պրետոս Վելխոս փառատոն (Ստրկության վերացման օր), Կոլումբիա՝ Սուրբ Մարիամի օր, Նիգերիա՝ Հերլանդի օր, Ռուսաստան՝ Սևծովյան նավատորմի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1907-Երևանում գործարկվել է առաջին հիդրոէլեկտրակայանը։

1930-ծնվել է երկրաբան Լիդա Թադևոսյանը։

1932-Հայկական ԽՍՀ կառավարությունը որոշել է Երևանի կոնսերվատորիայի օպերայի դասարանի բազայի վրա ստեղծել ստացիոնար օպերային թատրոն։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոտ դը Իվուարի հետ։

2004-Երևանում ստորագրվել է Իրան-Հայաստան գազամուղ խողովակաշարի կառուցման հիմնական պայմանագիրը:

2007-ԿԸՀ-ն վավերացրել է համամասնական ընտրությունների նախնական արդյունքները. խորհրդարանական ընտրությունների 5 տոկոսի շեմը հաղթահարել է հինգ կուսակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և «Ժառանգություն»։

2010-Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովը։

2010-վախճանվել է ամերիկահայ կիրառական մաթեմատիկոս Փոլ Գարաբեդյանը։

2012-ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները. հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղից 69-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 37-ը՝ ԲՀԿ-ին, 7-ը՝ ՀԱԿ-ին, 6-ական՝ ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին, 5-ը՝ «Ժառանգությանը»։

2014-Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պուրակը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով:

2021-առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը:

2022-Էդմոն Մարուքյանը հրապարակել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած 6 կետը:

ԱՇԽԱՐՀ

1501-Ամերիգո Վեսպուչին ուղևորվել է ճանապարհորդության Արևմուտք, որի ժամական էլ հասկացել է, որ Կոլումբոսը հայտնագործել է նոր մայրցամաք։

1568-տեղի է ունեցել Լանգսայդի ճակատամարտը, որը ստիպել է Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտին փախչել Անգլիա, իսկ Շոտլանդիայում հաստատվել է ռեգենտ գրաֆ Մորեի ռեժիմը։

1619-Հաագայում մահապատժի է ենթարկվել Յոհան Օլդենբարնեվելտը, որը մեղադրվել է պետական դավաճանության մեջ։

1637-Ֆրանսիայում կարդինալ Ռիշել յեն, մտածելով սեփական անվտանգության մասին, հրամայել է կլորացնել սննդի ընդունման ժամանակ օգտագործվող դանակների սուր ծայրերը, որով իսկ ստեղծել է ճաշասեղանի դանակը։

1647-հզոր երկրաշարժի արդյունքում համարյա ամբողջությամբ քանդվել է Սանտյագո քաղաքը, որը եղել է Չիլիի Գեներալ-կապիտանության մայրաքաղաքը։

1696-չինական Ցին կայսրի բանակը Տերելեջեի ճակատամարտում ջախջախել է Գալդան-Բոշոգտուին։

1787-կապիտան Արթուր Ֆիլիպի ղեկավարած աքսորյալների առաջին նավատորմը դուրս է եկել Պորտսմուտից, որպեսզի աքսորյալների առաջին գաղութը հիմնադրի Ավստրալիայում։

1829-Պուշկինը Մոսկվայից ուղևորվել է Կովկաս զինվորական ծառայության։

1830-Էկվադորը դուրս է եկել Մեծ Կոլումբիայի կազմից և հռչակվել հանրապետություն։

1836-սկսվել են Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։

1840-ծնվել է ֆրանսիացի գրող, թատերագիր Ալֆոնս Դոդեն։

1871-Վատիկանն ընդգրկվել է Իտալական Թագավորության մեջ, իսկ Պապի ինքնուրույնությունը սահմանափակվել է Վատիկանի պալատով, հռոմեական լատինական եկեղեցով, մերձքաղաքային պապական ռեզիդենցիայով և վատիկանյան այգիներով։

1888-Բրազիլիայում չեղարկվել է ստրկությունը։

1895-կազմավորվել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան։ -Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը բանակի սպառազինության մեջ է ընդունել «Նագան» տեսակի ատրճանակը։ -ԱՄՆ-ում վառվել է գյուտարար Նիկոլա Տեսլայի լաբորատորիան, կրակի են մատնվել փորձերի և հետազոտությունների բոլոր գրառումները։

1913- Ֆաթիմայում (Պորտուգալիա) երևացել է Մարիամ Աստվածամոր տեսիլքը։

1919-սկսվել է սպիտակգվարդիական գեներալ Յուդենիչի հարձակումը Պետերբուրգի վրա։

1920-Մանչեսթերում տեղի ունեցած ատամնաբույժների համաժողովում շաքարը համարվել է ատամների հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառ, առաջարկվել է շաքար օգտագործելուց հետո անպայման խմել չոր շամպայն։

1930-սպանվել է վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թվականին Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկել է այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։ –վախճանվել է նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

1950-անգլիական Սիլվերստոունում տեղի է ունեցել առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը։

1954-իր առաջին թռիչքն է իրականացրել ամերիկյան փորձնական Կալլետ КН-15 ուղղաթիռը։

1956-վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Ֆադեևը։

1981-թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Աջան Թուրքիայում Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի վրա մահափորձ է կատարել։

1991- «Apple» կորպորացիան վաճառքի է հանել «Macintosh System 7.0»-ը։

2005-Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի ունեցած ցույցերի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։

2014-Թուրքիայի Սոմ հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 282 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia