Իսպանացի բժիշկներն անվճար վիրահատություններ են կատարել Գավառ և Բերդ քաղաքներում
ОБЩЕСТВОԻսպանացի բժիշկների թիմը Գավառ և Բերդ կատարած վիրաբուժական այցն ամփոփել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմամբ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Վիրաբույժները մայիսի 7-13-ը երեք տասնյակից ավելի անվճար վիրահատություններ են կատարել բնակիչների շրջանում` տարբեր պաթոլոգիաների բուժման համար:
Այցն իրականացվել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, «ԱՄԱԴԵԱ» բժշկական ասոցիացիայի և տեղի բժշկական կենտրոնների համագործակցությամբ:
Անահիտ Ավանեսյանը բժիշկներից հետաքրքրվել է առաքելության իրականացման արդյունքներով, կարևորել համագործակցությունը, ծառայությունների հասանելիությունն ու մասնագետների միջև փորձի փոխանակումը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природе



