Գողերը գնել են ամբողջ հյուրանոցը եւ մեկ ամիս ծախսել դեպի նավթամուղ թունել փորելու համար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կորեայում հանցագործները վարձել են մի ամբողջ հյուրանոց եւ մեկ ամիս ծախսել դեպի նավթամուղ թունել փորելու համար, գրում է Oddity Central-ը։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվել է ութ տղամարդ, որոնք ծրագրել էին խողովակից նավթ գողանալ։ Դրա համար նրանք հյուրանոց էին վարձել, որի տակով նավթամուղ է անցնում, եւ օրվա մեծ մասն անցկացնում էին շենքի նկուղում՝ ամենահասարակ գործիքներով փորելով, որպեսզի բարձր ձայներով ուշադրություն չգրավեն։
Գրեթե մեկ ամսում տղամարդիկ կարողացել են փորել մոտ 10 մետր ու 30 սանտիմետրով մոտենալ նավթամուղին։ Սակայն նրանք չեն հասցրել ավարտին հասցնել իրենց գործը․ հյուրանոցում խուզարկություն է սկսվել։ Այժմ իշխանությունները որոշում են, թե ինչպես պետք է նորից լցնեն թունելը՝ առանց շենքը վնասելու։
Հարցաքննության ժամանակ ձերբակալվածները խոստովանել են, որ ծրագրել են գողացված նավթը վաճառել երկու բենզալցակայաններում։