Խարթումում վերսկսվել են բախումները Սուդանի բանակի և հատուկ նշանակության ուժերի միջև
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուդանի բանակը և «Արագ արձագանքման ուժերը» (հատուկ ջոկատներ) այսօր շարունակել են հակամարտությունը Խարթումում և նրա շրջակայքում։ Ըստ տեղում աշխատող լրատվամիջոցների՝ պայթյունների ձայներ են լսվում մի քանի շրջաններում։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ ըստ Al-Hadath հեռուստաալիքի տեղեկատվության՝ կատաղի բախումներ են տեղի ունեցել Խարթումից արևելք և հարավ: Մայրաքաղաքի բնակիչները հայտնում են հատուկ ջոկատայինների տեղակայման վայրերի հրետակոծությունների և օդային հարվածների մասին։
Մայիսի լույս 16-ի գիշերը, ըստ Al-Hadath-ի տվյալների, հակամարտող կողմերը գնդակոծել են Հյուսիսային Խարթում և Օմդուրման քաղաքները։
Ինչպես այսօր հայտարարել է Սուդանի բժիշկների արհմիությունը, Սուդանում բանակի և «Արագ արձագանքման ուժերի» միջև բախումների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 822-ի։ Մայիսի 2-ին Սուդանի բժիշկները հայտնել էին, որ հակամարտության զոհ է դարձել 447 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2200-ը: