Մեզ ժառանգած ապրելու իրավունքը պետք է արժևորենք պատմությունից դասեր քաղելով․ Մանե Թանդիլյան
БЛОГԱպրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել և կից գրել․
«Հաղթեցին ապրելով»․ Անի Մանուկյանի հեղինակած գրքի մոտիվներով նկարահանվող վավերագրական ֆիլմի հանգանակության երեկոյին էի մասնակցում։
Գիրքը Հայոց ցեղասպանությունը վերապրած, մահն իրենց կամքով մերժած կանանց կյանքի պատմությունն է, որը ցանկանում ենք համատեղ ջանքերով նաև էկրանավորել՝ այդպես վառ պահելով անցյալի մասին մեր հիշողությունը։
Ամբողջ երեկոյի ընթացքում՝ ելույթներում և մեր զրույցներում կարմիր թելի պես առանձնանում էր միտքը՝ մեզ ժառանգած ապրելու իրավունքն ու հնարավորությունը պետք է արժևորենք և վերակառուցենք մեր պետությունը՝ անցյալը վերաիմաստավորելով և պատմությունից դասեր քաղելով․ մենք դատապարված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասեր չենք քաղել։
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



