Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Գումարի դիմաց հաշմանդամության կարգ են տվել. 5 մեղադրյալի մասով վարույթի նախաքննությունն ավարտվել է

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում պարզվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) բաժնի ղեկավարի կողմից տարբեր քաղաքացիներից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները: Վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 5 անձի։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Հ.Մ.-ն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության բաժնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում, 2021թ. մարտին, իր ծանոթի միջոցով տեղեկացել է հիշյալ բաժնի շահառու հանդիսացող անձի կողմից, առանց բժշկասոցիալական օբյեկտիվ փորձաքննության և պատշաճ բժշկական հետազոտման իրականացման, երրորդ խմբի հաշմանդամության կարգ ստանալու ցանկության ու նշվածը իրագործելու համար կաշառք տալու պատրաստակամության մասին։ Համապատասխան հետազոտություններ կատարելուց և օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, արդյունքում՝ առանց խոչընդոտների այդ անձին հաշմանդամության երրորդ կարգ տրամադրելու համար նա պահանջել և մեկ այլ անձի միջոցով մաս-մաս ստացել է ընդհանուր 100.000 ՀՀ դրամ կաշառք:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի մարտի 10-ին բաժնի ղեկավարը շահառուին փաստացի առանց փորձաքննության ենթարկելու և համապատասխան հիվանդությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատշաճ հետազոտման, կազմել և հաստատել է բովանդակությամբ կեղծ վարչական վարույթի արձանագրություն և դրանում ներառել ակնհայտ կեղծ տեղեկություններ անձի՝ փորձաքննությունն անցած լինելու վերաբերյալ: Արդյունքում, բաժնի շահառու հանդիսացող հիշյալ անձը ճանաչվել է երրորդ կարգի հաշմանդամ՝ առանց ժամկետային սահմանափակման։

Բացի այդ, Հ.Մ.-ն, 2021թ. ապրիլի 6-ից զբաղեցնելով բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության բժշկասոցիալական փորձաքննության համակարգման և մեթոդական աջակցության բաժնի բժիշկ-փորձագետի պաշտոնը, և լինելով նույն բաժնի կնիքի պահպանման և օգտագործման պատասխանատուն՝ տեղեկացել է իր ծանոթի մոր մոտ սրտի հետ կապված առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև՝ ֆինանսական ծանր պայմաններում գտնվելու պատճառով վիրահատությունը պետական միջոցների հաշվին անվճար կատարելու ցանկության մասին։ Բժշկասոցիալական փորձաքննությունը սեղմ ժամկետներում կատարելու, վերջինիս հաշմանդամության երկրորդ կարգ տրամադրելու և ըստ այդմ՝ նրան պետական միջոցների հաշվին անվճար վիրահատվելու հնարավորություն ընձեռելու համար նա ընդունել է 400.000 ՀՀ դրամ կաշառք տալու վերաբերյալ առաջարկը։

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021թ. մայիսի 26-ին Միասնական սոցիալական ծառայության տվյալ բաժնի երկու բժիշկ-փորձագետների հետ, հանձնաժողովի կազմում, Շիրակի մարզի բնակչուհուն ենթարկել է առաջնային փորձաքննության, ինչի արդյունքում վերջինս ճանաչվել է երկրորդ խմբի հաշմանդամ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Մ-ին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու (երկու դրվագ) և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել ևս 4 անձի՝ կաշառք տալու, կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран