Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե այդ փաստաթուղթը ստորագրվի ու վավերացվի, անշրջելի փուլ ենք մտնելու. դա մեր ու ապագա սերունդների խայտառակությունն ու ամոթն է լինելու»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս, Արցախը Ադրբեջան չի եղել և չէ։ Անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած ՓաշինյանՇառլ Միշել-Ալիև հանդիպմանը հաջորդած հայտարարություններին՝ «Փաստի» հետ զրույցում նշել է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը։ Նա առանցքային է համարել Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունները։ Մասնավորապես, որ «առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29800 քառ. կմ) ու Ադրբեջանի (86.600 քառ. կմ) համապատասխան տարածքային ամբողջականությանը»։ Խոսելով նաև այն մասին, որ Շառլ Միշելը «հորդորել է Ադրբեջանին ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին ԼՂԻՄ տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ», քաղաքագետը փաստերով է խոսել բանակցությունների բնույթի մասին, ներկայացրել հիմքեր, ըստ որոնց, Արցախը Ադրբեջան չի եղել և չէ։

«86 հազար 600 քառակուսի կմ մակերեսով տարածք ունեցել է Խորհրդային Ադրբեջանը և ոչ թե 1991-ին անկախություն հռչակած Ադրբեջանի Հանրապետությունը։ Հետաքրքիր է, թե ինչպես է առհասարակ ձևավորվել այդ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը։ 1921 թ. հուլիսի 5-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի անօրինական որոշմամբ Խորհրդային Ադրբեջանի մեջ է մտցվել ԼՂԻՄ-ը։ Ընդ որում, ինքնավարությունը տարածվել է Լեռնային Արցախ աշխարհագրական ու պատմական միավորի միայն մի փոքր մասի վրա. Ադրբեջանը միտումնավոր դուրս էր թողել Շահումյանի, Քարվաճառի, Քաշաթաղի, Քաշունիքի, Կովսականի, Ջրականի, Ակնայի, Վարանդայի տարածքները։ 1991-1994-ին, երբ ազատագրվեցին այդ տարածքները, իրավունքի ուժով ու պատմականորեն Արցախին վերադարձվեցին Արցախին պատկանող տարածքները, որոնք պետք է մտնեին ԼՂԻՄ-ի տարածքի մեջ»,- նշեց նա։

Քաղաքագետը շեշտեց, որ նույն Ալմա-Աթայի հռչակագրում կա մի ձևակերպում՝ «ճանաչելով ու հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»։ «Սա նշանակում է հռչակագրի ստորագրման պահին՝ 1991 թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ գոյություն ունեցող սահմաններ։ Նշված ժամանակահատվածում Ադրբեջանի սահմանները 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններն էին։ Ներկա Ադրբեջանն իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ է հայտարարել, որը, սակայն, չի ունեցել հռչակված ու միջազգայնորեն ճանաչված սահմաններ, և որի կազմում Արցախը երբևէ ու որևէ կարգավիճակով չի գտնվել։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի դարձել Ազգերի լիգայի անդամ՝ միջազգայնորեն ճանաչված ու հռչակված սահմաններ չի ունեցել»։

Մյուս փաստը, քաղաքագետի խոսքով, այն է, որ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին՝ 1991 թ. դեկտեմբերի 21-ին, Արցախը դե ֆակտո 3 ամսվա ու դե յուրե 11 օրվա անկախ պետություն է եղել. «1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախը բարձրացրել է իր պետական, իրավական կարգավիճակը՝ ինքնավար մարզից դառնալով հանրապետություն, իսկ նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով ԱՀ-ն հռչակել է իր անկախությունը։ Մեկ այլ փաստ էլ կա։ 1992-ի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ խնդրելով Ադրբեջանին ընդունել որպես ՄԱԿ-ի անդամ։Նա իր դիմումի մեջ ՄԱԿ-ին հայտնել է 1920-ին կորցրած անկախության մասին։ Այդպիսով Ադրբեջանի նախագահը համաշխարհային հանրությանը հայտնել է, որ Ադրբեջանը վերականգնել է միջազգայնորեն չճանաչված մի պետականություն, որի կազմում Արցախը որևէ կարգավիճակով չի եղել։ Հիմք ընդունելով այդ դիմումն ու Ադրբեջանին ՄԱԿ-ի անդամ ընդունելու մասին ՄԱԿ-ի բանաձևը՝ կարող ենք պնդել, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի անդամ է դարձել առանց Արցախի Հանրապետության։ 1992-ի մարտի 2-ին, երբ Ադրբեջանն անդամակցել է ՄԱԿ-ին, ԱՀ-ն ուղիղ 6 ամսվա անկախ պետություն է եղել»։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ Ալմա-Աթայի հռչակագրում հղում է արվում ԱՊՀ-ի ստեղծման համաձայնագրին, որն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է։ «ԱՊՀ ստեղծելու համաձայնագիրը ստորագրած ու հետագայում դրան միացած պետությունները, բացի Ադրբեջանից, այդ փաստաթուղթը վավերացրել են իրենց խորհրդարաններում։ 1993 թ. սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը պարզապես միացել է ԱՊՀ-ին՝ այդպես էլ չվավերացնելով համաձայնագիրը։ Մինչդեռ Հայաստանի Գերագույն խորհուրդն այն վավերացրել է երկու կարևոր վերապահմամբ։ ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի մասին 5-րդ հոդվածում նշված է՝ «բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»։

ՀՀ Գերագույն խորհուրդը հետևյալ վերապահմամբ է այն վավերացրել. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։ Հայաստանն առաջնային է համարել ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը փոխարինել սահմանների անձեռնմխելիությամբ՝ շեշտադրելով ոչ թե միայն այդ պահին, այլ առհասարակ սահմանների անխախտելիության սկզբունքը»։ Խոսելով Շառլ Միշելի վերոնշյալ հորդորի մասին՝ Ստեփան Հասան-Ջալալ յանը նշեց, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հնարավորությունների վերաբերյալ հարցի փոխարեն արցախահայության իրավունքների և անվտանգության հարցն առաջնահերթ համարելը հակասում է 2021-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման մասին ռեզոլ յուցիային։

«Այդ ռեզոլ յուցիայի համաձայն՝ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների իքնորոշման իրավունքը։ Այսինքն, պետք է ճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը։ Մինչև ԱՀ անկախությունը միջազգայնորեն չճանաչվի, հնարավոր չի լինելու պաշտպանել արցախահայության մնացյալ բոլոր իրավունքները։ Ի դեպ, ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդիր չկա, ինչպես շատ փորձագետներ, գործիչներ են նշում»,-ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով, թեպետ Փաշինյանն աշխարհաքաղաքական կենտրոններում իրարից տարբերվող հայտարարություններ է անում, բայց Վաշինգտոնում ու Բրյուսելում դրանք գրեթե նույն տրամաբանության մեջ են. «Միևնույն ժամանակ, թե՛ Մոսկվան, թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը, եթե անգամ շահագրգռված են կոնֆլիկտի կարգավորմամբ, ապա բացառապես իրենց պետությունների շահերի համատեքստում։ Սա բնական է, հարցն այն է, թե մենք ինչպես ենք մեզ պահում»։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ որևէ որոշում կամ փաստաթուղթ ստորագրելու իրավասությանը, քաղաքագետը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանը 2018-2019 թվականներին Ստեփանակերտում, Երևանում ու Մոսկվայում բացահայտ հայտարարել է, որ չի կարող բանակցել Արցախի հայության անունից, քանի որ իրենց կողմից ընտրված չէ։ Այո, ճիշտ պնդում է, բայց՝ հարց. եթե այդպես է, ապա ինչպես է Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրել մի փաստաթուղթ, որով որոշվել է Արցախի ժողովրդի և ԱՀ ճակատագիրը։ Այս իմաստով Փաշինյանն Արցախի անունից բանակցելու իրավունք չունի։ Ես ԱՀ ԱԺ-ին մի քանի առիթներով դիմել եմ՝ ընդունել մի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի, որ Նիկոլ Փաշինյանին անձնապես արգելվում է բանակցել ԱՀ անունից, առավել ևս՝ ԱՀ-ի փոխարեն որևէ փաստաթուղթ ստորագրել։

Անհրաժեշտ եմ համարել նաև այն կետի արձանագրումը, ըստ որի, եթե անգամ Փաշինյանն ականջալուր չլինի այդ դրույթին և ստորագրի որևէ փաստաթուղթ, ապա ԱՀ իշխանությունը պետք է հայտարարի, որ ԱՀ-ն չի ճանաչելու նման փաստաթղթի գոյությունը, և այն իրավական ուժ չի ունենալու։ Նման փաստաթուղթ ընդունվեց 2022-ի ապրիլի 30-ին։ ԱՀ ԱԺ-ն արձանագրեց, որ եթե ընդունվի մի փաստաթուղթ, որը դեմ կլինի ինքնորոշման իրավունքի փաստին, փաստաթղթի օրինականությունը, գոյությունը չեն ճանաչելու։ Ճիշտ պնդում է, բայց ես, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ կոչ եմ անում ընդունել մի փաստաթուղթ, որով Փաշինյանին անվանապես կարգելվի բանակցել ԱՀ անունից կամ ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն ձևով առնչություն կունենա Արցախի ազգային ու պետական շահերի հետ։ Նման փաստաթուղթն անհրաժեշտ է, որպեսզի Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո բավարար լեգիտիմ հիմք ունենանք հայտարարելու, որ Փաշինյանի ստորագրածը պարտադիր իրավական ուժ չունի»։

Իսկ թե ինչ կլինի, եթե, ամեն դեպքում, «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրվի այս պայմաններում, քաղաքագետը մի քանի հանգամանք առանձնացրեց։ «Օկուպանտ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը չի դադարում, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ՝ ռազմական հարձակումների տեսքով։ Եթե այս պայմաններում Փաշինյանը գնա ու ստորագրի այդ փաստաթուղթը, այն առոչինչ է լինելու։

«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» ՄԱԿ-ի 1969 թ. մայիսի 23-ի կոնվենցիայի համաձայն, այն պայմանագիրը, որը կնքվում է ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման միջոցով, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ, առոչինչ է։ Հաշվի առնելով սա՝ Հայաստանի հաջորդ վարչակազմը լեգիտիմ իրավունք կունենա հայտարարելու, որ օկուպանտ Ադրբեջանի հետ Փաշինյանի ստորագրած պայմանագիրն առոչինչ է ու որևէ իրավական հետևանք չունի։ Եթե Փաշինյանը ստորագրի այն, դեռ չի նշանակում, որ անմիջապես ուժի մեջ է մտնելու։ Կողմ հանդիսացող երկրների խորհրդարաններում վավերացման գործընթաց պետք է լինի։ Եվ հենց այդ ժամանակ է, որ ամբողջ հայությունը պետք է մեկ բռունցք դառնա։ Համազգային ուժերի գերլարում պետք է լինի՝ թույլ չտալու, որ այդ պայմանագիրը ՀՀ ԱԺ-ում վավերացվի։ Եթե նման բան տեղի ունեցավ, մեր ու ապագա սերունդների խայտառակությունն ու ամոթն է լինելու։ Այդ փաստաթղթի ստորագրմամբ ու վավերացմամբ անշրջելի փուլ ենք մտնելու»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики