«Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը․ հայտարարություն
ПОЛИТИКАՀայաստանի իշխանությունների վարած անվտանգային ոչ պրոֆեսիոնալ և դիվանագիտական անհետևողական քաղաքականությունը Հայաստանի շուրջ շարունակում է ստեղծել նորանոր վտանգներ, որոնց նկատմամբ դիմադրողականությունը ոչ միայն բավարար չէ, այլ նաև նվազում է։
Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից Արցախի և Արցախի քաղաքացիների նկատմամբ պարտավորություններից ամբողջական հրաժարումը օրնօրի խորացնում է նաև Արցախի շուրջ առկա խնդիրը։
Այս ամենի պարագայում Ադրբեջանը շարունակում է իր հետևողական քաղաքականությունը հայկականության դեմ՝ փորձելով հասցնել առավելագույն վնասներ Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն այլևս ի զորու չեն ստանձնել պետության և ժողովրդի նկատմամբ ունեցած նվազագույն պատասխանատվությունը։
Միևնույն ժամանակ, ողջունելի են Արցախի քաղաքական ուժերի միասնական պայքարին ուղղված գործողությունները, որոնք պետք է կարևոր նախադրյալ դառնան հայկական աշխարհի համախմբման համար՝ հանուն Հայաստանի և Արցախի առջև առկա խնդիրների լուծման։
«Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, առկա իրավիճակից դուրս գալու ճանապարհը բավականին բարդ է ու երկարատև և պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը՝ ժողովրդի վստահությանը արժանանալու միջոցով երկրի կառավարումը ձախողած ուժին իշխանազրկելու և ստանձնելու Հայաստանի և Արցախի համար ամբողջական պատասխանատվություն։
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
3
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
4
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»
5
Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении



