Ռուսաստանն արգելել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ու 499 ամերիկացու մուտքը երկիր
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն արգելել է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի մուտքը երկիր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը, գրել է rbc.ru-ն։
Ընդհանուր առմամբ, Մոսկվան փակել է 500 ամերիկացիների մուտքը՝ ի պատասխան «Ջո Բայդենի վարչակազմի կողմից պարբերաբար կիրառվող հակառուսական պատժամիջոցների, որոնք նախատեսված են, համաձայն Վաշինգտոնի ծրագրի, առավելագույն վնաս հասցնելու Ռուսաստանին»:
Ցուցակում են նաև նախկին պաշտոնյաներ, օրինակ՝ Նինա Յանկովիչը՝ «ռուսական ապատեղեկատվության» դեմ պայքարում Սպիտակ տան կուրատորը։
Բացի այդ, այն ներառում է ԱՄՆ բանակի քարտուղար Քրիստին Ուորմութը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջեֆրի Զինցը, ռազմաօդային ուժերի քարտուղար Ֆրենկ Քենդալը, Ռուսաստանում նախկին դեսպան Ջոն Թեֆտը, կատակերգուներ Ջիմի Քիմելը և Սթիվեն Քոլբերտը, Գլխավոր ատոմային կորպորացիայի տնօրեն Վիվեկ Լալը, Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Մենենդեսը, Աշխատանքի քարտուղարի պաշտոնակատար Ջուլիա Սուն, ռազմական նավատորմի քարտուղար Կառլոս դել Տորոն, պաշտպանության նախկին նախարար Չարլզ Հեյգելը, ինչպես նաև ՀԴԲ հատուկ գործակալ Բի Ջեյ Քենը, ամերիկացի Էշլի Բաբբիթի վրա կրակած ոստիկան Մայքլ Բերդը Կապիտոլիումի գրոհի ժամանակ, Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար Նատալի Յարեսկոն և այլք։